Կալանավորի մոտից հայտնաբերվել է տարբեր թմրամիջոցներ

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում շարունակվում է ամենօրյա պայքարը թմրամիջոցների և արգելված իրերի շրջանառության դեմ:

2022 թվականի մարտի 29-ին՝ ժամը 18:30-ի սահմաններում, «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի ծառայողները խուզարկության են ենթարկել Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանից հիմնարկ վերադարձված կալանավորված անձ Կ. Հ.-ին: Խուզարկության արդյունքում վերջինիս մոտից հայտնաբերվել է 17 փաթեթ՝ կպչուն ժապավենով մեջքին ամրացված:

Նշված փաթեթներւմ առկա են եղել տարբեր թմրամիջոցների նմանվող, առանձնապես խոշոր չափերի զանգվածներ՝ մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող, ընդհանուր 226,13 գրամ քաշով դեղնականաչավուն զանգված, հերոին տեսակի թմրամիջոցին նմանվող, 37,04 գրամ քաշով շագանակագույն, փոշենման զանգված, կոկաին տեսակի թմրամիջոցին նմանվող, 4,34 գրամ քաշով սպիտակ, փոշենման զանգված, մեթամֆետամին տեսակի թմրամիջոցին նմանվող, 5,09 գրամ քաշով սպիտակ, բյուրեղանման զանգված, ինչպես նաև 4,62 գրամ քաշով շագանակագույն, բուսական զանգված:

Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր: Նշանակվել է դատաբուսաբանական և դատանյութագիտական համալիր փորձաքննություն:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Շիրակի մարզպետն ու ՄԻՊ-ը քննարկել են գերեվարված շիրակցիների հարցը

Հաջորդը

Բրյուսելում կկայանա Փաշինյան-Ալիեւ հանդիպումը

Առնչվող նյութեր
Դիտել

ՊԵԿ-ը աշխատողի չձևակերպման ու ՀԴՄ-ի կիրառման կանոնների խախտման դեպքեր

Պետական եկամուտների կոմիտեն, հարկային կարգապահության բարելավման ծրագրի շրջանակում, 2021թ․ 3-րդ եռամսյակի ընթացքում բացահայտել է աշխատողի չձևակերպման ու ՀԴՄ-ի…
Դիտել

Հայաստանում կատարվել է 588385 պատվաստում

ՀՀ Առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ պատվաստումային գործընթացը շարունակվում է։ COVID-19-ի դեմ պատվաստումների մեկնարկից ի վեր` հոկտեմբերի 17-ի…
Դիտել

Հայաստանն ու Արցախն անցել են ծանր պայքարի բովով, և հենց այդ պայքարն է դարձել Արցախի հայկական մնալու գրավականը. Վահագն Խաչատուրյան

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանն ուղերձ է հղել Արցախի Հանրապետության հռչակման 31-ամյակի առթիվ: «Սիրելի հայրենակիցներ, 1991 թ. սեպտեմբերի 2-ին…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share