Տիտանից աճեցված առաջին պրոթեզները՝ վիրավոր զինվորին

Առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանը ներկա է գտնվել Հայաստանի առողջապահության ոլորտում թվային տեխնոլոգիաների կիրառման և զարգացմանն ուղղված «Հիբրիդ» լաբորատորիան (Medical&Health), DDC (Digital Diagnostic center) և MDS (Medical Dental Shop) կենտրոնների պաշտոնական բացմանը: Այս մասին տեղեկցնում է առողջապահության նախարարությունը։

Արտակ Ջումայանը շրջել է կենտրոնի տարածքում, ծանոթացել աշխատանքներին: Փոխնախարարը շնորհակալություն է հայտնել կատարվող աշխատանքի համար և ընդգծել, որ հետպատերազմյան ժամանակաշրջան ապրող երկրի համար առավել քան կարևոր է նմանատիպ գործունեությունը:

Նշենք, որ ի սկզբանե երեք կենտրոնների համատեղ ծրագրի նպատակն է եղել պրոթեզավորման անհրաժեշտություն ունեցող բոլոր զինծառայողների համար ֆրանսիացի գործընկերների հետ միասին անվճար պրոթեզավորում իրականացնելը: Արդյունքում՝ շուրջ 11 վիրավոր զինվորի համար արդեն աճեցվել են տիտանե պրոթեզներ: Նրանք բարեհաջող վիրահատվել են, վերադարձել բնականոն կյանքի:

Կենտրոնը միավորում է տարբեր ոլորտների մասնագետների՝ վնասվածքաբան-օրթոպեդներ, բժիշկ-նյարդավիրաբույժներ, դիմածնոտային բժիշկներ, բժիշկ ստոմատոլոգներ, ինժիներներ, ատամնատեխնիկներ:

«Հիբրիդ» լաբորատորիան լազերային աճեցման նորագույն տեխնոլոգիայով տիտանից հոդային գլխիկներ, իմպլանտներ, և պրոթեզներ է արտադրում՝ վերջույթներ կորցրած, շարժական ապարատի, դիմածնոտային և գանգուղեղային խնդիրներ ունեցող անձանց համար:

DDC կենտրոնը, հագեցած է գերժամանակակից թվային տեխնոլոգիաներով և հմուտ անձնակազմով: Թվային տեխնոլոգիաները թույլ են տալիս պացիենտի ֆիզիկական պատկերից ստանալ վիրտուալ պատկեր՝ մաքսիմալ ճշգրտությամբ: Կենտրոնում կատարվում է դիմածնոտային թվային ախտորոշում, թվային օրթոպեդիա և օրթոդոնտիա, իմպլանտացիայի թվային պլանավորում, լաբորատոր նմուշառում:

MDS (Medical Dental Shop) կենտրոնն ապահովում է եվրոպական առաջատար ընկերությունների հետ կապը՝ ներկայացնելով լավագույն սարքավորումներն ու ապրանքատեսականին:

Այսօր վիրավոր զինծառայողներին օգնելուց բացի՝ ծրագիրը նպատակ ունի Հայաստանը դարձնելու նորագույն տեխնոլոգիա կիրառող տարածաշրջանային կենտրոն, ինչը կնպաստի առողջապահական տուրիզմի զարգացմանը:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

«Արևիկ» ազգային պարկում հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են

Հաջորդը

Շնորհավոր անկախությանդ տոնը, Հայաստա՛ն։ԱՄՆ Դեսպան Թրեյսիի ուղերձը ՀՀ անկախության օրվա առթիվ

Առնչվող նյութեր
Դիտել

Խաչմերուկներում տեղադրվում է լուսային լրացուցիչ տեղեկատվական ազդանշան. քաղաքապետարան

Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ աջակողմյան մշտական երթևեկությամբ խաչմերուկներում տեղադրվում է լուսային լրացուցիչ տեղեկատվական ազդանշան, որը վարորդներին կհուշի այդ պահին…
Դիտել

Ադրբեջանական իշխանությունները գործում են միջազգային կանոնների հանցավոր խախտումներով. ՀՀ ՄԻՊ

Ադրբեջանական իշխանությունները պատասխանատվություն են կրում այսօր՝ դեկտեմբերի 10-ին ՀՀ 1 զինծառայողի սպանելու՝ կյանքից զրկելու և մի քանի զինծառայողների…
Դիտել

Արցախում մասնակի զորահավաք է հայտարարվել

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն օգոստոսի 3-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ 2022 թվականի օգոստոսի 3-ից հանրապետությունում հայտարարվել…
Դիտել

Չպարզված հանգամանքներում հրազենային վիրավորում է ստացել ԶՈՒ զինծառայող. ՊՆ

ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ դեկտեմբերի 3-ին՝ ժամը 20:00-ի սահմաններում, դեռևս չպարզված հանգամանքներում հրազենային վիրավորում է…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share