ՏԿԵ նախարարն այցելել է Մարմարիկի ջրամբար

ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը Կոտայքի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակներում մարզպետ Ահարոն Սահակյանի և Ջրային կոմիտեի նախագահ Վահագն Գևորգյանի ուղեկցությամբ այցելել է Մարմարիկի ջրամբար։

Նախարարին զեկուցվել է այս պահին ջրամբարի լցվածության մակարդակը։
Վահագն Գևորգյանը նշել է, որ առաջիկա օրերին սպասվող անձրևները կնպաստեն ջրամբարի լցվածությանը, քանի որ սարերում դեռ ձյուն կա և անձրևներից հետո ձյան հալոցքային ջրերը կլցվեն ջրամբար։

Մարմարիկի ջրամբարը գնտվում է Կոտայքի մարզում և ջրաղբյուր է հանդիսանում Մարմարիկ գետը։ Ջրամբարն ունի 24 մլն մ 3 ընդհանուր ծավալ, որից օգտակար ծավալը կազմում է 23 մլն մ 3 : Նախատեսված է Կոտայքի մարզի Մեղրաձոր, Աղավնաձոր, Մարմարիկ, Փյունիկ և Հրազդան համայնքների ավելի քան 1055 հա հողատարածքները ոռոգելու՝ շուրջ 9 մլն մ 3 ջուր, Արտաշատի մայր ջրանցքին 14 մլն մ 3 ծավալով ջուր մատակարարելու և Սևան-Հրազդան համակարգի իշխման տակ ընկած հողատարածքների ոռոգման ջրալրման համար:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

ՃՏՊ Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհին. կա զոհ

Հաջորդը

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակն անդրադարձել է Ալիևի հայտարարությանը

Առնչվող նյութեր
Դիտել

Հայաստանում ռուսական ամեն կարգի ներկայություն ժամանակավրեպ ու վտանգավոր է. Շիրինյան

ՔԺԿ նախագահ Լևոն Շիրինյանի գրառումը. «Եվ այսպե’ս.Հայ կոլլաբորացիոնիստների/թշնամու հետ համագործակցողների, Ղարաբաղյան կլանի ու հինգերորդ շարասյան ջանքերով և մեր…
Դիտել

Վիրավորում ստացած և ստացիոնարում բուժվող քաղաքացիական անձանցից մեկը մահացել է․ ԱՆ

Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի հետևանքով վիրավորում ստացած և ստացիոնարում բուժվող քաղաքացիական անձանցից մեկը մահացել է: Այս մասին տեղեկացնում է…
Դիտել

Կատարվեց հոգեհանգստյան կարգ «Սուրմալու» առևտրի կենտրոնում պայթյունից զոհվածների համար

Օգոստոսի 18-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում՝ Ս. Հովհաննես Մկրտիչ և Ս. Վարդան մատուռ-մկրտարանում, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն…
Դիտել

Հայաստանը կարևորում է երկու երկրների միջև փոխշահավետ գործակցության զարգացումը. Նիկոլ Փաշինյանը՝ էմոմալի Ռահմոնին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Տաջիկստանի Հանրապետության նախագահ էմոմալի Ռահմոնին՝ Անկախության օրվա առիթով: Ուղերձում ասված է.…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share