Տուգանքներ կսահմանվեն սահմանային գետերից ապօրինի ավազ արդյունահանելու համար

«ՀՀ ընդերքի մասին օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում լրացում կատարելու մասին» նախագծերի փաթեթով առաջարկվում է սահմանել գետերի հունի արգելապատնեշների կառուցման նպատակով օգտակար հանածոյի հանույթի միանգամյա թույլտվության տրամադրման ընթացակարգ:

Նախատեսվում է նաև սահմանել սահմանային գետերի գետաողողատներից ավազ արդյունահանող կազմակերպությունների կողմից գետի հունից արդյունահանման դեպքերի հայտնաբերման գործիքակազմ` իրավախախտում կատարած անձանց հայտնաբերելու նպատակով, որը հիմնականում պայմանավորված է Արաքս գետի շուրջ ստեղծված հիմնախնդիրների լուծման անհրաժեշտությամբ:

Երկրորդ օրինագծով` սահմանային շերտում սահմանային գետերի գետաողողատներից ավազ արդյունահանելու նպատակով ընդերքօգտագործման իրավունք կրող անձանց կողմից տվյալ գետի հունից ավազ արդյունահանելն առաջացնում է տուգանքի նշանակում կազմակերպության պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհազարապատիկի չափով:

Նույնքան տուգանքի չափ է սահմանվել սահմանային գետերի ափերին գտնվող գետաողողատային տիպի հանքավայրերից ավազի և ավազակոպճային խառնուրդի պաշարների արդյունահանման աշխատանքները GPS համակարգով չկահավորված կամ այդ համակարգը սերվերային ենթակառուցվածքին չմիացված` հանութաբարձիչ և հանութափոխադրիչ տրանսպորտային միջոցների և սարքավորումների միջոցով իրականացնելու համար:

Ըստ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հովհաննես Հարությունյանի` առաջին ընթերցումից հետո Կառավարության ներկայացրած առաջարկությունների հիման վրա օրենսդրական փաթեթը լրամշակվել է:

Կառավարությունը ներկայացրել էր 6 առաջարկություն:

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը նշել է, որ կան մի շարք հարցեր, որոնք խնդրահարույց են: Նա առաջարկել է առանց փոփոխությունների դրական եզրակացություն տալ նախագծերի փաթեթին: Իսկ ԱԺ կանոնակարգ օրենքի համաձայն` լիագումար նիստում մերժել նախագծերը, որից հետո հիմնական զեկուցողի առաջարկով այն կանցնի առաջին ընթերցման փուլ, ինչն էլ հնարավորություն կտա մեկ ամսվա ժամկետում քննարկել և լուծել բոլոր խնդիրները:

Օրենսդրական փաթեթը ստացել է դրական եզրակացություն:

Բաբկեն Թունյանը պատկան մարմինների ուշադրությունն է հրավիրել ապօրինի հանքարդյունահանմանը:

Հովհաննես Հարությունյանը տեղեկացրել է, որ վարչապետի որոշմամբ ստեղծվել է միջգերատեսչական հանձնաժողով, որը զբաղվում է ապօրինի հանքարդյունահանման խնդիրներով: Նա պատգամավորներին առաջարկել է մասնակցել հանձնաժողովի նիստերին, ինչն ընդունվել է:

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալը հանձնաժողովականներին իրազեկել է Սոթքի հանքավայրում տիրող իրավիճակի մասին: Ըստ նրա` Սոթքի բաց հանքավայրը մեկ ամսվա ընթացքում կավարտի նախատեսված աշխատանքները: Փակ հանքավայրում ընթանում են շահագործման նախապատրաստական աշխատանքներ: Նշվել է, որ Կառավարությունն իր հնարավորություններով և ունեցած խողովակներով ամեն ինչ անում է ծագած խնդիրները լուծելու համար:

Օրենսդրական փաթեթը քննարկվել է ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի` մայիսի 12-ի արտահերթ նիստում:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Սահման կա,որը հատելուց առաջ արժե մի քիչ երկար մտածել

Հաջորդը

Իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է․ ՊՆ

Առնչվող նյութեր
Դիտել

Արցախում քաղաքացիների հետ օպերատիվ կապի ապահովման համար գործում է շուրջօրյա թեժ գիծ

Արդեն ութերորդ օրն է՝ Ադրբեջանը շարունակում է փակ պահել Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը: 1100 քաղաքացի, որից 270-ը…
Դիտել

Ադրբեջանում պահվող հայ գերիները գտնվում են խոշտանգումների, արժանապատվությունը նվաստացնող և անմարդկային վերաբերմունքի մշտական վտանգի ներքո. ՄԻՊ

ՀՀ ՄԻՊ-ը հայտարարություն է տարածել Ադրբեջանի ԶՈՒ-ի կողմից ՀՀ ինքնիշխան տարածքից գերեվարված երկու հայ զինծառայողների դատապարտման վերաբերյալ․ «Ադրբեջանի ծանր…
Դիտել

ԱՄՆ դեսպանատան ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի հետ

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանն ընդունել է Երևանում ԱՄՆ դեսպանատան Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության բյուրոյի…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share