Փամբակ գյուղում ավտոմեքենան ընկել է երկաթգծի ուղիների վրա

Նոյեմբերի 18-ին, ժամը 23:22-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Լոռու մարզի Փամբակ-Վահագնի ավտոճանապարհի մոտ 14-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան դուրս է եկել շրջանցիկ կամրջի երթևեկելի հատվածից և ընկել երկաթգծի ուղիների վրա, այնուհետև բեռնատար գնացքը բախվել է ավտոմեքենային․ կա զոհ:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Ըստ նախնական տվյալների կա երեք կնոջ և մեկ տղամարդու դի:

Պարզվել է, որ Մ-6 ավտոճանապարհի Վանաձոր-Ալավերդի հատվածում «Nissan Pathfinder» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և կամրջից ընկնելով երկաթգծի վրա՝ բախվել բեռնատար գնացքին:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Վահրամ Դումանյանը ներկա է եղել լեգենդար երաժիշտների երևանյան համերգին

Հաջորդը

Աշտարակում բացվել է աշխարհի 636-րդ «Արմաթ» լաբորատորիան

Առնչվող նյութեր
Դիտել

Շառլ Միշելը ԼՂ հումանիտար ճգնաժամի լուծում է առաջարկել

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի գրասենյակը՝ ի դեմս նրա խոսնակի, հանդես է եկել լայնածավալ հայտարարությամբ՝ անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի…
Դիտել

Կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը հասել է 12-ի. ԱՆ

Հայաստանում Ժամը 11:00-ի դրությամբ կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը հասել է 12-ի: Այս մասին տեղեկացնում է ՀՀ Առողջապահության…
Դիտել

«ՌԴ-ն ամեն ինչ անում է Լեռնային Ղարաբաղում կարգուկանոն ապահովելու համար». Պեսկով

«Ռուս խաղաղապահները Լեռնային Ղարաբաղի գոտում գործում են Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի եռակողմ պայմանավորվածությունների համաձայն և ամեն ինչ անում…
Դիտել

Որևէ ցուցարար կառավարության շենք չի մտել և այնտեղ ամերիկացի դեսանտային չի եղել

Ռուսական լրատվամիջոցներում տեղ գտած տեղեկությունը, թե սեպտեմբերի 20-ին ցուցարարները ներխուժել են Կառավարության շենք եւ այնտեղ իբր «հանդիպել ամերիկացի…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share