Քաղաքացիական անձանց կողմից զինվորական համազգեստ կրելու համար պատասխանատվություն կսահմանվի

ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հավանություն է տվել «ՀՀ զինված ուժերի կարգապահական կանոնագիրք» օրենքում և մի շարք այլ օրենքներում փոփոխություններ կատարելու փաթեթին։

Ըստ այդմ, առաջարկվում է պատասխանատվություն սահմանել զինվորական համազգեստը զինծառայության մեջ չգտնվող և այն կրելու իրավունք չունեցող անձի կողմից կրելու, պաշտպանության նպատակով օգտագործվող տրանսպորտային միջոցները տեխնիկապես սարքին և շահագործման համար պիտանի վիճակում չպահելու կամ սահմանված կարգով տրանսպորտային միջոցների ներգրավումից խուսափելու համար:

«Կանոնագրքի 27-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ սպաների կողմից կատարված կարգապահական իրավախախտումների պարագայում պարտադիր նշանակվում է ծառայողական քննություն: Այս դրույթը բավականին ծանրաբեռնում էր տարբեր տեսակի ոչ էական բնույթի տարբեր իրավախախտումների համար սպայական կազմի զինծառայողներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու գործընթացը, ինչպես նաև առավել պարզեցված կարգով կարգապահական իրավախախտման դեպքը քննելու և կարգապահական պատասխանատվության ենթարկելու ընթացակարգի բացակայությունը կրկին անհամաչափ ծանրաբեռնում էր զորային օղակի գործունեությունը: Դրա փոխարեն, որպես ծառայողական քննության նշանակման պարտադիր դեպքեր, նպատակահարմար է սահմանել զորամասը կամ ծառայության վայրն ինքնակամ թողնելու, մարտական հեր­թապահության կրման կամ սպառազինության և ռազմական տեխնիկայի շահագործման կանոնների խախտման, մարմնական վնասվածք կամ նյութական վնաս պատճառելու դեպքերը՝ որպես զինվորական ծառայության հարաբերությունների վրա առավել բացասական ազդեցություն ունեցող իրավախախտումներ»,- ասված է որոշման հիմնավորման մեջ:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Ստեփանակերտը հերքել է կրակոցների վերաբերյալ Բաքվի տեղեկատվությունը

Հաջորդը

Դանակահարել է ընկերոջը

Առնչվող նյութեր
Դիտել

Աշոտ Փաշինյանը մի քանի անգամ պահանջել է կանգնեցնել մեքենան, որը չի արվել, դրանից հետո նա դուրս է նետվել. ՀԺ

Հայկական Ժամանակը գրում է. Քիչ առաջ հայտնել էինք, որ փորձ է արվել առևանգել Աշոտ Փաշինյանին, ՀՀ ոստիկանությունը ևս…
Դիտել

ՀՀ ռազմաբժշկությանն աջակցելու նպատակով ԱՄՆ գեներատորներ է նվիրել

ԱՄՆ դեսպանության ռազմական գործակցության գրասենյակի ներկայացուցիչները՝ փոխգնդապետ Դանիել Սինգլթոնի մասնակցությամբ հանդիպել են Դաշտային հոսպիտալի ղեկավար փոխգնդապետ Արշալույս Զաքարյանին՝…
Դիտել

Եւս 5.4 մլն դրամ՝ անհայտ կորածների ընտանիքներին աջակցության տրամադրելու համար

Կառավարությունը վերաբաշխում է կատարել պետբյուջեում և փոփոխություններ ու լրացումներ նախկինում ընդունած որոշոման մեջ. 5.4 մլն դրամ կհատկացվի 2020…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share