Քարտեզների վերանայման բոլոր փորձերը կձախողվեն․ Հունաստանի ԱԳՆ

Հունաստանը շեշտել է, որ աջակցում ենք բոլոր պետությունների ինքնավարությանն ու տարածքային ամբողջականությանը և դա վերաբերում է նաև մեր լավ ընկեր հայերին: Այս մասին Երևանում հայտարարել է Հունաստանի արտաքին գործերի նախարար Նիկոս Դենդիասը:

«Ես կցանկանայի հստակ ուղերձներ ուղարկել այն երկրներին, որոնք փորձում են վերասահմանել  քարտեզները: Ուզում եմ նշել, որ նման քաղաքականության փորձերը կձախողվեն: Ես կնշեմ ևս մեկ ուժի, դա Թուրքիան է, որ փորձում է օգտվել այս խառը իրավիճակից որպեսզ անհարգալի լինի կայունության նկատմամբ: Մենք, հույներս վկա ենք նաև թուրքական հռետորաբանությանը»,- նշել է հույն դիվանագետը:

Նիկոս Դենդիասը նշեց նաև, որ Լեռնային Ղարաբաղի հարցում Հունաստանի դիրքորոշոմը մնում է անփոփոխ և պաշտոնական Աթենքը աջակցում է խաղաղ և փոխադարձ լուծումների գնալը միջազգային իրավունքի շրջանակներում: Ըստ Հունաստանի արտգործնախարարի՝ խաղաղ լուծումներն իրականություն չեն դառնա, եթե կա ուժի սպառնալիք, դա վերաբերում է ոչ միայն Հարավային Կովկասին, այլև ամբողջ աշխարհին:

Հույն դիվանագետը նաև շեշտել է, որ հումանիտար խնդիրները պետք է անհապաղ լուծվեն և միջազգային  մարդասիրական բոլոր իրավունքները պետք է հարգվեն

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Հավասարություն դնող արձագանքները բերում են նոր հանցագործությունների․Արարտ Միրզոյան

Հաջորդը

ՀՀ ԱԳՆ հայտարարությունը

Առնչվող նյութեր
Դիտել

Իրավիճակը գնահատվում էր սպառնալից, բայց ռազմական գործողությունների սկսման օրը որևէ մեկին հայտնի չի եղել. Դավիթ Տոնոյան

«Իրավիճակը գնահատվում էր սպառնալից, բայց ռազմական գործողությունների սկսման օրը որևէ մեկին հայտնի չի եղել»,- 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովում…
Դիտել

Սահմանադրական կարգի տապալմանն ուղղված սպառնալիքների դեպքում ԱԱԾ-ն պատրաստ է վճռական գործողությունների․ ԱՀ ԱԱԾ

Արցախի Հանրապետության ԱԱԾ հայտարարությունը․ Հարգելի հայրենակիցներ, սեպտեմբերի 9-ին ԱՀ ԱԺ կողմից ԱՀ նախագահի ընտրություններով պայմանավորված հանրապետությունում ստեղծվել է…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share