Քերոբյանը և Բելառուսի փոխվարչապետը քննարկել են տնտեսական համագործացության մի շարք հարցեր

Նախարար Վահան Քերոբյանը մարտի 20-ին ընդունել է Բելառուսի Հանրապետության փոխվարչապետ Պյոտր Պարխոմչիկի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում էին պետական հատվածի և բելառուսական մի շարք խոշոր ընկերությունների ներկայացուցիչներ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են տնտեսության ոլորտում երկու երկրների միջև համագործակցության խորացմանը, առևտրաշրջանառության ծավալների ավելացմանը, գործարար կապերի ընդլայնմանը վերաբերող հարցեր։

Անդրադարձ է կատարվել տնտեսության հատկապես այն ճյուղերին, որոնցում հնարավոր է ծավալել առավել արդյունավետ փոխգործակցություն՝ 
– մեքենաշինություն, 
– հանքարդյունաբերություն, 
– մետալուրգիա, 
– փայտամշակում, 
– կահույքագործություն, 
– գյուղատնտեսություն, 
– հեռահաղորդակցություն, 
– զբոսաշրջություն և այլ ուղղություններ։

Քննարկվել է նաև հայ-բելառուսական համատեղ  ձեռնարկություններ հիմնելու, ինչպես նաև Բելառուսում հայկական առևտրի տուն ստեղծելու հնարավորությունը։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Ճապոնիայի վարչապետը ժամանել է Ուկրաինա

Հաջորդը

Արվեստագետ մարդու անկեղծ խոստովանանքը․ Մայիս Մխիթարյան (տեսանյութ)

Առնչվող նյութեր
Դիտել

Որոշում է կայացվել չերկարաձգել թուրքական ապրանքների ներմուծման արգելքը

Միջգերատեսչական քննարկումների արդյունքում որոշում է կայացվել չերկարաձգել թուրքական ապրանքների ներմուծման էմբարգոն։ Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ էկոնոմիկայի…
Դիտել

Կաթնամթերքի արտահանման ռուսական արգելքի հետևանքները

Ապրիլի 5-ից Ռուսաստանի Դաշնություն հայկական արտադրության կաթնամթերքի մատակարարումը դադարեցվել է։ Մարտի 31-ին բանակցություններ են տեղի ունեցել Ռուսաստանի և…
Դիտել

ՊԵԿ նախագահն աշխատանքային այցով եղել է Մեղրիի  մաքսային կետ-բաժնում

ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինի և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի Երևանի գրասենյակի…
Դիտել

«Fitch Ratings» վարկանիշային գործակալությունը վերահաստատել է Հայաստանի սուվերեն վարկանիշը

Այսօր հրապարակված զեկույցով «Fitch Ratings» վարկանիշային գործակալությունը վերահաստատել է Հայաստանի Հանրապետության՝ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկման սուվերեն «B+» վարկանիշը` կայուն հեռանկարով: Հաշվի առնելով տարածաշրջանային ներկա…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share