Ֆրանսիայի ԱԺ-ն ընդունեց ՀՀ-ին աջակցող և Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ առաջարկող բանաձև

Այսօր Ֆրանսիայի Հանրապետության Ազգային ժողովը միաձայն ընդունեց Հայաստանին աջակցող և Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ առաջարկող բանաձև։ Այս մասին հայտնում են Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունից:

Ի թիվս այլ դրույթների՝ Ֆրանսիայի Ազգային ժողովի բանաձևը.

– Կոչ է անում բոլոր հայ ռազմագերիների անհապաղ և առանց նախապայմանների ազատ արձակում և վերադարձ հայրենիք;

– Առաջարկում է կառավարությանը դիտարկել անհատական պատժամիջոցների կիրառման հնարավորությունը՝ Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ հարձակումների և օկուպացիայի շարունակման պարագայում;

– Կոչ է անում կառավարությանը շարունակել միջնորդական ջանքերի գործադրումը՝ Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության անվտանգության խնդրի լուծման նպատակով՝ համաձայն ԱԺ 2020 թվականի թիվ 502 բանաձևի դրույթների (նշված բանաձևով առաջարկվում է կառավարության ճանաչել Լեռնային Ղարաբաղը);

– Առաջարկում է կառավարությանը դիտարկել Հայաստանի պաշտպանական կարողությունների ամրապնդման հնարավորությունը;

– Կոչ է անում միջազգային կազմակերպություններին ձեռնարկել բոլոր միջոցները Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի՝ Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքներում հայկական մշակութային ու կրոնական ժառանգության պաշտպանության ուղղությամբ։

Բանաձևը ներկայացվել է Ազգային ժողովի մեծամասնության՝ իշխանական «Վերածնունդ» խմբակցության անունից։ Բանաձևի ընդունման նիստին պատվո հյուրերի կարգավիճակում ներկա էին Ֆրանսիայում Հայաստանի դեսպանը և Ֆրանսիայում Հայաստանի դեսպանության անձնակազմը։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է Համընդհանուր հայտարարագրման համակարգի ներդրման քայլերի ընթացքը

Հաջորդը

Կատար 2022. հայտնի են փլեյ օֆֆ դուրս եկած ևս չորս թիմերի անունները

Առնչվող նյութեր
Դիտել

ՏԵՍԱՆՅՈՒԹ․Լևոն Քոչարյանը ուշացումով երդվեց

Ռոբերտ Քոչարյանի որդին՝ «Հայաստան» խմբակցության նորընտիր պատգամավոր Լևոն Քոչարյանը երդվեց ԱԺ նիստում՝ ստանձնելով իր լիազորությունները։ Հիշեցնենք, ԱԺ «Հայաստան»…
Դիտել

Շրջակա միջավայրի նախարարությունն անդրադարձել է Երևանյան լճի աղտոտվածության ահազանգին

«Սոցիալական ցանցերում բնապահպանների և քաղաքացիների կողմից Երևանյան լճի աղտոտվածության շուրջ ահազանգի վերաբերյալ ցանկանում ենք հայտնել, որ Շրջակա միջավայրի…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share