Ֆրանսիան ողջունում է գերիների ազատ արձակումը

Ֆրանսիան ողջունում է Ադրբեջանի կողմից 15 հայ գերիների ազատումը ականապատ դաշտերի քարտեզներ տրամադրելու դիմաց: Այս մասին ասվում է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության երկուշաբթի օրը տարածած հայտարարության մեջ, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Ֆրանսիան ողջունում է Ադրբեջանի կողմից պահվող 15 Հայաստանի քաղաքացիների ազատ արձակումը, ինչպես նաև Հայաստանի կողմից Ֆիզուլիի և Զանգելանի շրջանների ականապատման քարտեզների փոխանցումը»,- ասված է հաղորդագրության մեջ։

Ֆրանսիան, որը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ է, համարում է, որ այս փոխանակումը, ինչպես նախորդը, որը տեղի ունեցավ հունիսի 11-ին, կարևոր քայլ էր կողմերի միջև լարվածության թուլացման և վստահության վերականգնման ուղղությամբ:

«Ֆրանսիան կոչ է անում կողմերին կատարել 2020 թ. Նոյեմբերի 9-ին ստանձնած պարտավորությունները , ներառյալ վերականգնել երկխոսությունը և ազատել բոլոր հայ գերիներն», – ասված է Ֆրանսիայի ԱԳՆ հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ հուլիսի 3-ին Հայաստան են վերադարձել Ադրբեջանի կողմից գերեվարված 15 հայ գերիներ, հայկական կողմը Ադրբեջանին է փոխանցել Ֆիզուլիի ու Զանգելանի շրջանների ականապատ դաշտերի քարտեզներ:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Բացահայտվել է խոշոր չափով կաշառք տալու եւ ստանալու դեպք

Հաջորդը

Երեկ կատարվել է 3655 թեստավորում

Առնչվող նյութեր
Դիտել

Երևանի և Բաքվի միջև ուղիղ երկխոսությունը խնդիրների լուծման ու կայուն խաղաղության հասնելու բանալին է. Պետդեպարտամենտ

Երևանի և Բաքվի միջևւ ուղիղ երկխոսությունը խնդիրների լուծման ու կայուն խաղաղության հասնելու բանալին է: Այս մասին ամենօրյա ճեպազրույցի…
Դիտել

Ներքաղաքական մթնոլորտում լարվածություն կա․Արմեն Սարգսյան

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է հունիսի 20-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով Հայաստանում…
Դիտել

Թիմակիցներիս հանդեպ շինծու հետապնդման որևէ դեպք չի ներվելու․ Ռոբերտ Քոչարյան

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայտարարություն է տարածել․ «Արդեն մի քանի օր է՝ ինձ տեղեկություններ են հասնում, որ…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share