Ադրբեջանը հրադադարի ռեժիմը խախտել է նաև Ասկերանի շրջանում

Ժամը 17:00-ին ոստիկանության Ասկերանի շրջանային բաժնում հաղորդում է ստացվել, որ Նախիջեվանիկ գյուղի տարածքում գտնվող նռան այգում 4 քաղաքացիական անձ տրակտորով գյուղատնտեսական աշխատանքներ կատարելու ժամանակ ադրբեջանի զինված ուժերը հրաձգային տարբեր տեսակի զինատեսակներից շուրջ 15 րոպե տևողությամբ ինտենսիվ կրակ են բացել նրանց ուղղությամբ և չեն թողնում դուրս գան այգուց:

Կրակը դադարել է ռուս խաղաղապահների միջնորդությամբ, իսկ Արցախի քաղաքացիները տարհանվել են անվնաս։

Մասնակի վնասվել է գյուղատնտեսական տեխնիկան։

Հիշեցնենք, որ այսօր` հունվարի 10-ին, Ադրբեջանը կրակ էր բացել նաև Կարմիր շուկա համայնքի ուղղությամբ, մանկապարտեզի մոտ այրվել է ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենա։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Բիչախչյանը փոխեց ակումբը

Հաջորդը

Արարատ Միրզոյանը և Զբիգնև Ռաուն քննարկել են իրավիճակը Ղազախստանում

Առնչվող նյութեր
Դիտել

Ավարտվեցին հայ-վրացական բարձր մակարդակի բանակցությունները

Վրաստանում Նիկոլ Փաշինյանը եւ Իրակլի Ղարիբաշվիլին քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացման օրակարգային՝ քաղաքական, տնտեսական, առողջապահական, մշակութային եւ հումանիտար…
Դիտել

Հայաստանից բժիշկների թիմը ուղղաթիռով մեկնել է Արցախ

ՀՀ առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ ուղղաթիռով բժիշկների թիմն անհրաժեշտ դեղորայքով և բժշկական պարագաներով այս պահին մեկնեց դեպի…
Դիտել

Ռուսաստանը զորավարժություններ է անցկացնում Կենտրոնական Ասիայում

Ռուսաստանը զորավարժություններ է անցկացնում Կենտրոնական Ասիայում և Չինաստանում՝ կապված Աֆղանստանից ամերիկյան զորքերի դուրսբերման ավարտի հետ։ Մինչև օգոստոսի վերջ…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share