ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը մանրամասներ է հայտնել

Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը մանրամասներ է հայտնել, թե Մոսկվայում կայանալիք երկրորդ հանդիպմանը ինչ են քննարկելու Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովները։

«Օրակարգում լինելու են սահմանազատմանը և սահմանագծմանը վերաբերվող հարցեր։ Քննարկվելու է, թե ինչպես ենք շարունակելու առաջ գնալ այս գործընթացում։ Ինչ վերաբերվում է հանդիպման օրվան և ժամին, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի կողմից հայտարարություն կլինի»,- Լրագրողների հետ ճեպազրուցի ժամանակ ասաց Գրիգորյանը։

Ըստ Արմեն Գրիգորյանի՝ բոլոր հարցերը միջգերատեսչական քննարկումներ են անցնում, և բանակցությունների գնալուց առաջ աշխատանքային խումբը պատրաստություն է անցնում:

«Եթե աշխատանքային խմբի անդամը նախարարի տեղակալ է, դա չի նշանակում, որ նախարարության այլ աշխատակիցներ չեն մասնակցում գործընթացի նախապատրաստմանը։ Թվաքանակի հետ կապված ես որևէ խնդիր չեմ տեսնում»,- ասաց Գրիգորյանը։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Մանրաձկան որսի կանխարգելմանն ուղղված միջոցառումները շարունակվում են

Հաջորդը

Քննարկվել են հանքարդյունաբերության ոլորտի տվյալների բացահայտումների թվայնացման ծրագրերի ստեղծման աշխատանքները

Առնչվող նյութեր
Դիտել

ՀՀ ԶՈւ-երի կազմավորման 32-րդ տարեդարձի առթիվ ընդունելություն ԱՄՆ-ում ՀՀ դեսպանատանը

Փետրվարի 9-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունում կազմակերպվել է ընդունելություն՝ ՀՀ զինված ուժերի կազմավորման 32-րդ տարեդարձի առթիվ: Այս մասին հայտնում…
Դիտել

Վարանդայի (Ֆիզուլի) շրջանից հայտնաբերվել է ևս մեկ աճյուն

Ռազմական գործողությունների ընթացքում զոհված և մինչ օրս անհետ կորած համարվող զինծառայողների և քաղաքացիական անձանց աճյունների որոնողական աշխատանքներն այսօր…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share