Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Պորտուգալիայի նորանշանակ դեսպանին

Փետրվարի 10-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Պորտուգալիայի Հանրապետության նորանշանակ դեսպան Մադալենա Ֆիշերին։ Այս մասին տեղեկացնում են Մայր Աթոռից։

Հայոց Հայրապետը, շնորհավորելով դեսպանին նշանակման կապակցությամբ, մաղթել է վերջինիս արդյունավետ առաքելություն ի նպաստ հայ-պորտուգալական բարեկամական կապերի առավել զորացման:

Անդրադառնալով տարածաշրջանում առկա իրավիճակին և Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակմանը՝ Նորին Սրբությունն իր մտահոգությունն է հայտնել արցախահայության անվտանգ ու խաղաղ ապրելու իրավունքի դեմ ոտնձգությունների և դրանց հետևանքով ստեղծված հումանիտար աղետի առնչությամբ։ Հայոց Հայրապետը կարևոր է համարել միջազգային հանրության ջանքերի գործադրումը Լաչինի միջանցքի վերաբացման և արցախյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման հարցում։ Վեհափառ Հայրապետը հույս է հայտնել, որ Պորտուգալիայի իշխանությունները ևս ակտիվ ներգրավվածություն կունենան տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման գործում։

Հանդիպմանն Ամենայն Հայոց Կաթողիկոսն անդրադարձ է կատարել նաև Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական հոգևոր և պատմամշակութային ժառանգության պահպանության խնդիրներին։

Զրույցի ընթացքում Վեհափառ Հայրապետը գոհունակությամբ փաստել է, որ Պորտուգալիայում գործող «Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամը կարևոր ավանդ է ունեցել հայ ժողովրդի կյանքում, որի աջակցությամբ 1954 թվականին նաև իրականացվել է Մայր Տաճարի հիմնանորոգումը։

Իր հերթին դեսպան Մադալենա Ֆիշերը ևս ընդգծել է Լաչինի միջանցքի վերաբացման անհրաժեշտությունը։ Դեսպանը նաև կարևորել է կրթության ոլորտում Հայաստանի և Պորտուգալիայի համագործակցության խորացումն ու ընդլայնումը։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

77 երթուղու վարորդը հարբած է եղել. նա հեռացվել է աշխատանքից․ Լևոն Սարդարյան

Հաջորդը

Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ԵԱՀԿ ՄԽ Ֆրանսիայի համանախագահի հետ

Առնչվող նյութեր
Դիտել

Covid 19. 152 քաղաքացի ծայրահեղ ծանր վիճակում է

Հայաստանի առողջապահության նապարարի մամուլի խոսնակը կորոնավիրուսով վարակվածների տվյալներ է հրապարակել։ 22.03.2021 դրությամբ ՀՀ 14 ԲԿ-ներ բացառապես սպասարկում են…
Դիտել

ՔԿՀ բաժնի պետի նկատմամբ կիրառվել է «Ծառայության դադարեցում» կարգապահական տույժը

ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գնդապետ Ամբակում Գրիգորյանի որոշմամբ նշանակված ծառայողական քննությամբ բավարար տվյալներ են ձեռք բերվել…
Դիտել

Վերականգնվել է Հայաստանից դեպի Արցախ գազամատակարարումը

Վերականգնվել է Հայաստանից դեպի Արցախ գազամատակարարումը, որը խափանվել էր Ադրբեջանի կողմից հունվարի 17-ի ժամը 13.00-ին: Այս մասին «Ֆեյսբուքի» իր…
Դիտել

Անահիտ Մանասյանն ընդունել է ՀՀ-ում Շվեյցարիայի դեսպանին

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն այսօր՝ նոյեմբերի 13-ին, ընդունել է ՀՀ-ում Շվեյցարիայի արտակարգ և լիազոր դեսպան Լուկաս Ռոզենկրանցին։…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share