Այսօր ուսուցչի օրն է, անտեսված մարդկանց օրը

«Կրթությունը շատ հզոր զենք է, որը դու կարող ես օգտագործել աշխարհը փոխելու համար»։ Նելսոն Մանդելայի այս հայտնի խոսքերի նշանակությունը աշխարհի շատ պետություններ են ընկալել, և փոխելով իրենց՝ փոխել են աշխարհը:

Հայաստանում «զենքի» այս տեսակը երբեք չեն արժեվորել, թեպետ խոսքով ու բառերով այն եղել է ամենաարժեվորվածը: 30 տարի շարունակ կրթական համակարգը ղեկավարել են մարդիկ, որոնք միայն ճոխ բառամթերքով են արժեվորել կրթությունը, որոնք կրթական ոլորտի մասին կենացներ ասելով՝ տապալել են կրթական համակարգը, մսխել են ամբողջ կրթական ներուժը, որն ունեցել է Հայաստանն ու հայ ժողովուրդը:

Կրթական համակարգը կենացներով չի կայանում, ինչպես որ կենացներով էին փորձում կայացնել բանակը, մինչև չհասանք 44 օրյա աղետին:

Այսօր կրթության ոլորտը, որը պետության կայացման, զարգացման և հզորացման հենասյունը պետք է դառնար, դարձել է ընդամենը պետության ձեռնափայտը, որին հենված է մի ամբողջ պետություն և որը սակայն ցանկացած պահի կարող է ճկվել, կոտրվել ու տապալել ամբողջը:

Կրթական համակարգը ոտքի կանգնեցնելու համար, նախ պետք է ոտքի կանգնեցնել այդ համակարգի զինվորներին՝ ուսուցիչներին: Իսկ այսօր այդ խավն ամենաչգնահատված, ամենաբարոյալքված ու ամենաանտեսված է:

2023 թվականին Հայաստանի ռազմական բյուջեն էականորեն աճելու է: Այն աննախադեպ է լինելու վերջին տարիների համեմատ: Բնականաբար սա կարևոր քայլ է պատերազմական վիճակում գտնվող պետության համար: Սակայն պետք չէ մոռանալ, որ բանակը կրթական համակարգի արտացոլանքն է: Չի կարող ամուր լինել շինությունը, եթե հիմքը խարխուլ է, եթե զինվոր դաստիարակող, զինվոր կրթող մարդն անտեսված ու լքված է:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

ՄԻՊ-ը թարմացված զեկույց է հրապարակել

Հաջորդը

Հայաստանի հետ խաղաղության պայմանագիրը պետք է հիմնված լինի միջազգային օրենքի 5 սկզբունքների վրա. Ալիև

Առնչվող նյութեր
Դիտել

Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնեց Սյունիք և Արցախ

Հունիսի 3-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը հոգևորականաց պատվիրակության ուղեկցությամբ հայրապետական այցով մեկնեց Սյունիքի…
Դիտել

ՄԻՊ ներկայացուցիչները առանձնազրույցներ են ունեցել հացադուլ իրականացնող ցմահ դատապարտյալների հետ

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները նոյեմբերի 30-ին չհայտարարված այց են իրականացրել ՀՀ արդարադատության նախարարության «Սևան» քրեակատարողական հիմնարկ: Տեղի…
Դիտել

Գերիների նկատմամբ ցանկացած տեսակի հետապնդում կամ դատավարություն միջազգային իրավունքի կոպիտ խախտում է.Արման Թաթոյան

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն անդրադարձել է Ադրբեջանում հայ գերիների դատավարությանը․ «Հունիսի 2-ին Ադրբեջանում տեղի ունեցավ հայկական…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share