Առուշ Առուշանյան ազատ արձակվեց դատարանի նիստերի դահլիճից

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը մարտի 28-հրապարակեց Գորիսի համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի գործով վճիռը:

Դատարանը Առուշանյանին անմեղ ճանաչեց ՀՀ ՔՕ 38-154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, ՀՀ ՔՕ 35-154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, ՀՀ ՔՕ 291-րդ հոդվածի 2-րդ մասով և ՀՀ ՔՕ 188-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ի կետով:

Առուշ Առուշանյանը մեղավոր ճանաչվեց ՀՀ ՔՕ 308-րդ հոդվածի 1-ին մասով և որպես պատիժ նշանակեց տեղական ինքնակառավարման մարմիններում ղեկավարի պաշտոնից զրկելը հինգ տարի ժամկետով: Առուշ Առուշանյանը մեղավոր ճանաչվեց նաև ՀՀ ՔՕ 322-րդ հոդվածի 2-րդ մասով և նրա նկատմամբ պատիժ նշանակվեց տուգանք նվազագույն աշխատավարձի յոթհարյուրապատիկի չափով: Նա նաև մեղավոր ճանաչվեց ՔՕ 113 հոդվածի 3-րդ 2-րդ մասի 3-րդ և 6-րդ կետերով և նրա նկատմամբ պատիժ նշանակվեց ազատազրկում 1 տարի 3 ամիս ժամկետով:

Դատարանը որոշում կայացրեց Առուշ Առուշանյանի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկատարել և սահմանել փորձաշրջան 1 տարի 6 ամիս ժամկետով:

Առուշ Առուշանյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվեց չհեռանալու մասին ստորագրությունը, նա ազատ արձակվեց դատարանի դահլիճից:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

7 ոսկե և 3 արծաթե մեդալ գնդակային հրաձգության Եվրոպայի առաջնությունից

Հաջորդը

ՊՆ-ն հերքում է Ռուսաստանին Սու-30 փոխանցելու լուրը

Առնչվող նյութեր
Դիտել

ՊՆ N զորամասում նշվել է ԶՈՒ հետախուզության զորքերի կազմավորման 30-րդ տարեդարձը

Նոյեմբերի 5-ին ՀՀ ՊՆ N զորամասում հանդիսավորությամբ նշվել է ԶՈՒ հետախուզության զորքերի կազմավորման 30-րդ տարեդարձն ու հետախույզի մասնագիտական…
Դիտել

«Փեթակի» տնտեսվարողները պահանջում են հստակ օր հայտարարել՝ երբ են վերադառնալու աշխատանքի

«Փեթակ» առևտրի կենտրոնի տնտեսվարողները պահանջում են հստակ օր հայտարարել՝ թե երբ կարող են վերադառնալ աշխատանքի։ Այս մասին Ֆեյսբուքի…
Դիտել

Հայկական կողմի ուղղությամբ արձակվել է 4 ական. տուժածներ չկան

Մարտի 9֊ին` ժամը 14։00֊14։30 սահմաններում, ԱՀ Մարտունու շրջանի Խնուշինակ գյուղի ուղղությամբ տեղակայված դիրքերից ադրբեջանական կողմը խախտել է հրադադարը`…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share