Արտադրական կանեփին առնչվող նախագիծն արժանացավ հանձնաժողովի բացասական եզրակացության

Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի՝ մայիսի 17-ի նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվել են օրենսդրական նախաձեռնություններ:

Կառավարության հեղինակած՝ ««Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքներում առաջինից երկրորդ ընթերցում կատարվել են մի քանի խմբագրական բնույթի փոփոխություններ:

Հիմնական զեկուցող, ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանի խոսքով արտադրական կանեփի մասին օրենքի ընդունումից ի վեր դաշտում լուրջ տեղաշարժեր չկան: Խնդիրը լուծելու համար Կառավարությունը ներկայացրել է նախագծերի փաթեթ, որով բիզնեսին խոչընդոտող խնդիրները պետք է լուծվեն:

Նախագծով առաջարկվել է տնտեսվարող սուբյեկտներին հնարավորություն տալ մինչև 2 տարի ժամկետում ստեղծել կանեփի արտադրություն՝ 1 տարվա փոխարեն: Սահմանվել է նաև արտադրական կանեփի չորացված զանգված հասկացությունը, Կառավարության համար որոշակի լիազորություններ են հստակեցվել:

Անդրադարձ է կատարվել քվոտաների վերանայման կարգին: Լենա Նանուշյանը նշել է, որ այն սահմանում է Կառավարությունը: Լիցենզավորված անձը մինչև տվյալ տարվա վերջին եռամսյակը կարող է դիմել հաջորդ տարվա քվոտաների վերանայման համար:

Քննարկման մասնակիցներն ու Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը կարծիք են հայտնել, որ փաթեթով խնդիրները չեն լուծվի. հետագայում փաթեթին անդրադառանալու անհրաժեշտություն կլինի:

Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Բաբկեն Թունյանը կարծիք է հայտնել, որ ավելի ճիշտ կլիներ, որ այս նախաձեռնությունը ներկայացներ Էկոնոմիկայի, ոչ թե Առողջապահության նախարարությունը, քանի որ այն վերաբերում է տնտեսությանը: Չնայած փոփոխությունը կատարվում է այն օրենքում, որը վերաբերում է Առողջապահության նախարարությանը, բայց այն լուծում է տնտեսական խնդիր:

Հանձնաժողովի փոխնախագահը տեղեկացրել է, որ ինքն օրենքի նախագծին կողմ չի քվեարկելու, քանի որ այն լրացուցիչ քննարկման կարիք ունի: Այս համատեքստում նա առաջարկել է լիագումար նիստերի ընթացքում նախագիծը հետ տանել առաջին ընթերցում և ևս մեկ ամիս քննարկել: Եթե այդ ընթացքում լինեն առաջարկներ կամ այլ գերատեսչությունների կողմից այլընտրանքային տարբերակներ, դրանք նույնպես ներառվեն քննարկվող հարցի շրջանակում:

Ծավալված քննարկումների արդյունքում օրենքի նախագիծը ստացել է բացասական եզրակացություն:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Պուտինը և Ռայիսին մասնակցում են Ռեշտ երկաթուղային հատվածի համաձայնագրի ստորագրման արարողությանը

Հաջորդը

Արցախի նախագահն Անվտանգության խորհրդի նիստ է անցկացրել

Առնչվող նյութեր
Դիտել

Վարդենիսի տուն-ինտերնատի տնօրենը կալանավորվել է

ՀՀ Քննչական կոմիտեից տեղեկացնում են, որ Վարդենիսի «Նյարդահոգեբանական տուն-ինտերնատ» ՊՈԱԿ-ում կատարված առերևույթ հանցավոր դրսևորումների դեպքի առթիվ 2023թ․ փետրվարի…
Դիտել

Լիտվայի առողջապահության նախկին նախարարը պատվաստվել է

Լիտվայի 2016-2020 թվականների առողջապահության նախարար Աուրելիուս Վերիգան կորոնավիրուսի դեմ պատվաստվել է AstraZeneca պատվաստանյութով: Այս մասին նա գրառում է կատարել…
Դիտել

Երևանի ավագանու ընտրությունները կկայանան սեպտեմբերի 17-ին

Երևանի ավագանու ընտրությունները տեղի կունենան սեպտեմբերի 17-ին. որոշման նախագիծն ընդգրկված է ՀՀ կառավարության այսօրվա նիստի օրակարգում։ Ըստ որոշման…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share