Արցախի ԱԱԾ-ն պետական դավաճանության 5 նոր դեպք է բացահայտել (տեսանյութ)

Արցախի ԱԱԾ կողմից ծավալված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվել և չեզոքացվել է օտարերկրյա հատուկ ծառայությունների կողմից Արցախի Հանրապետությունում ստեղծված գործակալական ցանցի գործունեությունը, որի կազմում ներգրավված են եղել ՊԲ տարբեր ստորաբաժանումներում ծառայության մեջ գտնվող անձինք, ինչպես նաև ժամանակին կանխվել է ծուղակում հայտնված Արցախի մի քանի քաղաքացիների հետագա հավաքագրումը:

Դեպքի առթիվ Արցախի ԱԱԾ-ում նախապատրաստվող նյութերի և հարուցված քրեական գործերով վարույթի շրջանակներում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Արցախի քաղաքացիներ, հանդիսանալով N զորամասի զինծառայողներ, սոցիալական ցանցերի միջոցով կապ են հաստատել հայ անձի տվյալներով գրանցված օտարերկրյա հատուկ ծառայության աշխատակցի կողմից օգտագործվող հաշվի հետ, ինչից հետո որոշակի ժամանակահատված նրա հետ շփվելուց հետո վերջինիս առաջադրանքով նրան են տրամադրել պետական և ծառայողական գաղտնիք կազմող՝ իրենց ստորաբաժանման պահպանության ներքո գտնվող մարտական դիրքերի տեղակայման վայրերի, մարտական հերթապահություն իրականացնող անձնակազմի թվաքանակի, մարտունակության, մարտական դիրքերում առկա զենքերի տեսակների և քանակի, զորամասի հրամանատարական կազմի վերաբերյալ տվյալներ, որի դիմաց նրանցից մեկը բանկային փոխանցման միջոցով ստացել է 200 ԱՄՆ դոլար գումար, իսկ մնացածը իրենց խոստացված գումարներն այդպես էլ չեն ստացել:

Ձեռք բերված ապացույցների բավարար համակցության պայմաններում պետական դավաճանություն կատարելու համար մեղադրանք է առաջադրվել Արցախի քաղաքացիներ Ա. Ա.-ին, Մ. Հ.-ին և Ա. Բ -ին:

Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:

Արցախի դեմ օտարերկրյա հատուկ ծառայությունների կողմից իրականացվող հետախուզական քայքայիչ գործունեության ի հայտ բերման, կանխման և խափանման ուղղությամբ հակահետախուզական աշխատանքների կազմակերպման արդյունքում ԱԱԾ-ի տեսադաշտում են հայտնվել Արցախի քաղացիներ, որոնք, հանդիսանալով զինծառայողներ, տարբեր սոցիալական ցանցերի միջոցով չգիտակցելով կապ են հաստատել օտարերկրյա հատուկ ծառայության աշխատակցի հետ, որը, ներկայանալով որպես բարեգործական հիմնադրամի աշխատակից, առաջարկել է գումարի դիմաց տրամադրել տեղեկություններ իրենց զորամասերի վերաբերյալ:

Անհապաղ ձեռնարկված միջոցառումների արդյունքում նշված անձանց հնարավոր հետագա հանցավոր համագործակցությունը ժամանակին կանխվել է:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Գույք և սարքավորումներ` Սպիտակի բժշկական կենտրոնին

Հաջորդը

Լարսը բաց է

Առնչվող նյութեր
Դիտել

Ջրականից հայտնաբերվել է ևս 4 աճյուն

Զոհված զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքները փրկարարական մեկ ջոկատով այսօր իրականացվել են Ջրականի (Ջաբրայիլ) շրջանում։ Հայտնաբերվել է ռազմական գործողությունների…
Դիտել

Հայաստանի բասկետբոլի ազգային հավաքականը պարտվեց Սիրիային

«Sada Cup»-ի վերջին խաղային օրը Հայաստանի բասկետբոլի ազգային հավաքականը հանդիպեց Սիրիայի ընտրանուն։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ`  հանդիպման Հայաստանի թիմը մոտեցել…
Դիտել

Ցուցարարներից մեկը վիրահատվում է, մեկ ոստիկանի ոտքը կոտրվել է. Շուշան Դանիելյան

Ժամը 23:00-ի դրությամբ տուժած քաղաքացիների թիվը «Հերացի» համալսարանական հիվանդանոցում 29 է: Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է ԵՊԲՀ…
Դիտել

Սահմանին հրաձգություն է տեղի ունեցել. կա մեկ զոհ

Գեղարքունիքի մարզի Վերին Շորժայի սահմանային հատվածում հակառակորդի արձակած կրակահերթերից հետո սկսված փոխհրաձգության արդյունքում մահացու հրազենային վիրավորում է ստացել…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share