Բրյուսլի եռակողմ հանդիպումը չի կայանա

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մեկնաբանել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ դեկտեմբերի 7-ին Բրյուսելում սպասվող հանդիպումը։ 

«Բրյուսելում հանդիպումը պետք է կայանար դեկտեմբերի 7-ին։ Բայց երեկ Հիքմեթ Հաջիևն ինձ տեղեկացրեց, որ իր հետ կապվել են Շառլ Միշելի գրասենյակից և հայտնել, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը համաձայնել է հանդիպմանը, եթե դրան մասնակցի Ֆրանսիայի նախագահ Մակրոնը։ Սա նշանակում է, որ այդ հանդիպումը չի կայանա»,- հավելել է Ալիևը։

Ալիևը նաև նշել է, որ «Հաշվի առնելով Ֆրանսիայի նախագահ Մակրոնի քննադատությունը Ադրբեջանի հասցեին, Ֆրանսիայի Սենատի հայտնի բանաձևը, Ֆրանսիայի Ազգային ժողովի հերթական հակաադրբեջանական բանաձևը Ֆրանսիան չի կարող մասնակցել խաղաղության գործընթացին։ Եվ սա ոչ թե մեր, այլ նրանց մեղքն է, քանի որ ո՛չ ԱՄՆ-ն, ո՛չ Ռուսաստանը երբևէ պաշտոնապես որևէ կողմ չեն աջակցել»։ 

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Լեռնային շրջաններում սպասվում է թաց ձյուն․ Սուրենյան

Հաջորդը

Քոչարյանի գրպանում տեղավորված գործիչները դուրս են գալիս նրա գրպանից

Առնչվող նյութեր
Դիտել

Ներկայացվել է «Հայկական Քաշաթաղ»-ը խորագրով լուսանկարների ցուցահանդեսը

Ա. Շավարշյանի անվան թիվ 40 դպրոցում ներկայացվեց «Հայկական Քաշաթաղ»-ը խորագիրը կրող լուսանկարների ցուցահանդեսը։ Լուսանկարներն ընդգրկում են Քաշաթաղ շրջվարչակազմի…
Դիտել

Լևոն Տեր-Պետրոսյանը հյուրընկալել է Կարո Փայլանին

Այսօր, հոկտեմբերի 10-ին, ՀՀ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն իր առանձնատանը հյուրընկալել է պոլսահայ քաղաքական գործիչ, Թուրքիայի խորհրդարանի նախկին…
Դիտել

Արցախում այսօրվանից իրականացվում են հովհարային անջատումներ

«Արցախէներգո»-ից տեղեկացնում են, որ սույն թվականի հունվարի 9-ին` ժամը 14։35-ին, Գորիս-Ստեփանակերտ 110 կՎ Արցախը Հայաստանից սնուցող միակ բարձրավոլտ…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share