Դավիթ Տոնոյանին առաջադրված մեղադրանքի հանգամանքը համարում եմ Նիկոլ Փաշինյանի անձնական պարտությունը. Նորայր Նորիկյան

Դավիթ Տոնոյանին առաջադրված մեղադրանքի, նրան ձերբակալելու և կալանավորելու նպատակով միջնորդություն ներկայացնելու հանգամանքը ինքս համարում եմ Նիկոլ Փաշինյանի հերթական խոշոր ձախողումներից մեկը և անձնական պարտությունը։ Այս մասին գրել է «Արդար Հայաստան» կուսակցության ղեկավար Նորայր Նորիկյանը։

Երբ 2018թ․ մայիս ամսին Նիկոլ Փաշինյանը Դավիթ Տոնոյանին, Արթուր Վանեցյանին և Վալերի Օսիպյանին համապատասխանաբար նշանակում էր Պաշտպանության նախարար, Ազգային Անվտանգության Ծառայության տնօրեն ու Ոստիկանության պետ, ինքս հրապարակավ հռետորական հարցադրում արեցի, որ եթե Նիկոլ Փաշինյանին հաջողվի Սերժի ՛՛Գեներալներով՛՛ կառուցել իրավական ու ժողովրդավարական պետություն, առաջին ծափահարողներից մեկը ես կլինեմ։
Կյանքն ապացուցեց, որ Նիկոլ Փաշինյանն այս հարցում ճիշտ չէր։

Ակնհայտ է, որ իր իսկ ղեկավարման օրոք իր իսկ կողմից հռչակված կոռուպցիայի դեպ պայքարը որոշ առանցքային անձանց մոտ գրոշի արժեք չի ունեցել, և այդ գործընթացն ամբողջությամբ տապալվել է։

Ես չգիտեմ, թե այս քրեական գործի ելքն ինչով կավարտվի, բայց որ այս սկանդալային քրեական գործի քաղաքական պատասխանատվությունը գործող իշխանությանն է ու անձամբ Նիկոլ Փաշինյանինը՝ համոզված եմ։

Այժմ նորից վերահաստատում եմ ասածս․ Այդ ու՞մ միջոցով եք ուզում կառուցել իրավական ու ժողովրդավարական պետություն, պարո՛ն Փաշինյան․․․» , – գրել է Նորայր Նորիկյանը։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Ադրբեջանական քարոզչական քաղաքականությունը առավել ագրեսիվ բնույթ է ստացել. Տիգրան Աբրահամյան

Հաջորդը

Երևանի աղբամուղերի ավելի քան 60%-ն արդեն փակվել է

Առնչվող նյութեր
Դիտել

ՀՀ ԱԳ նախարարի հանդիպումները Եվրոպական խորհրդարանում

Մայիսի 18-ին աշխատանքային այցով Բրյուսելում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է Եվրոպական խորհրդարանի փոխնախագահ Էվա Կոպաչի…
Դիտել

Հայտնի է, թե որտեղ են անցկացվելու ՀԱՊԿ 2023 թվականին նախատեսված զորավարժությունները

Բելառուսի անվտանգության խորհրդի պետքարտուղարի առաջին տեղակալ Պավել Մուրավեյկոն հայտարարել է, որ սեպտեմբերին Բելառուսի տարածքում կանցկացվեն ՀԱՊԿ 2023 թվականին…
Դիտել

Երևանն ու Բաքուն 2 կարևոր հարցի շուրջ տարաձայնություն ունեն. Արարատ Միրզոյան

Անթալիայի դիվանագիտական համաժողովի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հարցազրույց է տվել Թուրքիայի «Անադոլու» լրատվական գործակալությանը և, ի…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share