Երեք ճամբարներում էլ իսպառ բացակայում է պետական շահի գիտակցությունը. Լեւոն Տեր-Պետրոսյան

Լեւոն

ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը պատասխանել է Հայաստանի ներքաղաքական իրավիճակի վերաբերյալ iLur.am-ի հարցին։

Առաջին նախագահը նշել է, որ փաշինյանական վարչախումբը, միջոցների մեջ խտրություն չդնելով, ամեն գնով ձգտում է պահպանել իշխանությունը:

Ըստ Տեր-Պետրոսյանի Քոչարյանի և Սարգսյանի ղեկավարած ընդդիմությունը, ներքին հակասություններով հանդերձ, նույնպես միջոցների մեջ խտրություն չդնելով, ամեն գնով ձգտում է զավթել իշխանությունը: Ըստ այդմ, երեք ճամբարներում էլ իսպառ բացակայում է պետական շահի գիտակցությունը, ինչի անխուսափելի հետևանքը մեր ազգին սպառնացող նորանոր աղետներն են:

Լեւոն Տեր-Պետրոսյանի կարծիքով ելքի փնտրտուքը բացառապես հակամարտող կողմերի և մտավորականության պարտականությունն է:

Ըստ առաջին նախագահի հասարակության մնացյալ շերտերը իրավիճակի վրա ազդելու լծակներ այս պահին չունեն: Քաղաքագիտական և լրատվական դաշտի ակտիվ դերակատարները, գրեթե ամբողջությամբ, սպասարկում են հիշյալ երեք ճամբարների շահերը

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Հայկական կողմը պետք է հետեւողական լինի. թուրքագետ Անահիտ Վեզիրյան

Հաջորդը

ԱՀ քաղաքացին փոխանցվել է հայկական կողմին

Առնչվող նյութեր
Դիտել

Տարածաշրջան կայցելի Կովկասում բանակցությունների գծով ավագ խորհրդական Լուիս Բոնոն․ ԱՄՆ դեսպանություն

Այս շաբաթ տարածաշրջան կայցելի Կովկասում բանակցությունների գծով ավագ խորհրդական Լուիս Բոնոն։ Այդ մասին «Ազատության» հարցմանն ի պատասխան՝ հայտնել…
Դիտել

Մայրաքաղաքի փողոցներում վաճառվում է Կարմիր գրքում գրանցված ծաղկի վերացող տեսակը

Մայրաքաղաքի փողոցներում կրկին վաճառվում է «դեղին ձնծաղիկը»՝ Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում գրանցված Շտերնբերգիա Ֆիշերի անվամբ ծաղիկը։ Այս մասին…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share