Երևան-Սևան ավտոճանապարհին մեքենաներ են բախվել. կա տուժած

Հունիսի 6-ին, ժամը 13։22-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ կա արգելափակված քաղաքացի․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը:

Պարզվել է, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 13-րդ կմ-ին բախվել են «Lexus» (վարորդ՝ Պ. Պ., ծնված 2002 թ.), «Opel Zafira» (վարորդ՝ Մ. Մ., ծնված 1993 թ.) և մեկ այլ «Opel Zafira» (վարորդ՝ Վ. Դ., ծնված 1984 թ.) մակնիշների ավտոմեքենաները։

Փրկարարները «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել ուղևոր Ա. Լ.-ին ( ծնված 1969 թ.) և մոտեցրել շտապօգնության մեքենային․ վերջինս հոսպիտալացվել է Երևան քաղաքի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Համայնքապատկան մանկապարտեզներն օրենքի խախտմամբ են օտարվել

Հաջորդը

Ինտերնետի հասանելիության տեսանկյունից Հայաստանը բավականին լավ դիրքերում է. Արշակյան

Առնչվող նյութեր
Դիտել

Պեմզաշենի սպանության գործով մեղադրյալ Վրույր Բարսեղյանը ճանաչվել է մեղսունակ

Պեմզաշենի սպանությունների գործով տուժողների իրավահաջորդի շահերի պաշտպան (սպանված ընտանիքի հոր փաստաբան) Գարիկ Գալիկյանը «ֆեյսբուքի» իր էջում գրել է.…
Դիտել

Երևան քաղաքի դատախազը հանձնարարություններ է տվել

«Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի առթիվ նախաձեռնված վարույթով քննությունը լայն ծավալով շարունակվում է. Այսօր Երևան քաղաքի դատախազ…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share