Ընդդիմության նախագիծը չընդունվեց

ՀՀ ազգային ժողովը չընդունեց «Հայաստան» խմբակցության պատգամավորների ներկայացրած օրենքի նախագիծը, որով առաջարկվում է քրեականացել Հայաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության  դեմ ուղղված որևէ արտահայտություն:

Ընդդիմադիր պատգամավորներն առաջարկում էին  քրեականացնել Հայաստանի Հանրապետության տարածքի կամ դրա մասի նկատմամբ Սահմանադրությամբ չնախատեսված եղանակով Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ այն սահմանափակելուն ուղղված հրապարակային արտահայտությունները, նշված հանցանքի կատարումը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը: Բացի այդ, առաջարկվում էր քրեականացնել Հայաստանի Հանրապետության տարածքի կամ դրա մասի՝ Հայաստանի Հանրապետությանը պատկանելիությունը կասկածի տակ դնելը կամ հերքելը, նշված հանցանքի կատարումը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը:

Քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին և Քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթն ԱԺ նիստում քվեարկությամբ ստացավ 30 կողմ, 63 դեմ, 1 ձեռնպահ ձայներ։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Լիլիթ Մակունցը հանիդպել է ԱՄՆ Սենատի Զինված ծառայությունների հանձնաժողովի նախագահի հետ

Հաջորդը

Ուկրաինա Ռուսաստանի ներխուժման սկզբից ի վեր մահացել է 121 երեխա

Առնչվող նյութեր
Դիտել

Քննարկվել են զինվորական կարգապահության վիճակի բարելավման ուղիները

Պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Ա. Դավթյանի ղեկավարությամբ հունվարի 15-ին անցկացվել է…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share