Թուրքական լրատվամիջոցներն անդրադարձել են Հայաստանի մասին Իրանի հոգևոր առաջնորդի խոսքերին

Թուրքական մի շարք լրատվամիջոցներ անդրադարձել են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ու Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեի հանդիպմանը:

Կայքերից որոշների՝ թեմայի վերաբերյալ արած հրապարակումներում անդրադարձ կան Խամենեիի՝ Հայաստան-Իրան սահմանի ու Արցախի վերաբերյալ խոսքերին: 

Թուրքական լրատվամիջոցներում թեմայի վերաբերյալ մասնավորապես ասվում է. «Խամենեին նշել է. «Ղարաբաղի ազատագրումից գոհ ենք, սակայն դեմ ենք Հայաստանի ու Իրանի սահմանին ցանկացած փոփոխությանը ու սահմանափակմանը»:

Հիշեցնենք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը երկօրյա պաշտոնական այցով գտնվում է Իրանում: Վերջինս հանդիպել է նաև Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիի հետ:

Այս մասին հայտնում է Ermenihaber.am-ը:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Փոստային առաքանիներում տարբեր տեսակի թմրամիջոցներ են հայտնաբերվել

Հաջորդը

Հատիսի գագաթին հողային աշխատանքները կասեցնելու համար ԿԳՄՍ նախարարությունը դիմել է ոստիկանություն

Առնչվող նյութեր
Դիտել

ՀՀ Քննչական կոմիտեի հաղորդագրությունը

2022 թվականի սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00։05-ին, Ադրբեջանի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարությունը, կոպտորեն խախտելով 1945 թվականի հունիսի 26-ին ստորագրված ՄԱԿ-ի…
Դիտել

Որոնողական աշխատանքները չեն վերսկսվել

Արցախի Ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից հայտնում են, որ Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող տարածքներում զոհված զինծառայողների…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share