Իշխող ուժը չի կազմակերպում քննարկում Սյունիքում ստեղծված իրադրության վերաբերյալ․ «Հայաստան» խմբակցություն

ՀՀ Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցությունը հայտարարություն է տարածել՝ ըստ որի իշխող մեծամասնություն կազմող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը չի կազմակերպում քննարկում Սյունիքի մարզում ստեղծված իրադրության վերաբերյալ:

«Հարգելի՛ հայրենակիցներ,

Գորիս–Կապան ճանապարհահատվածի Որոտան–Շուռնուխ միջակայքում իրավիճակը շարունակում է լարված մնալ։ Օգտվելով ՀՀ իշխանությունների թողտվությունից և հանցավոր անգործությունից՝ Ադրբեջանն այդտեղ ոստիկանական ու մաքսային կետեր է տեղադրել։ Լրջագույն խնդիրներ են առաջացել ռազմավարական նշանակություն ունեցող Իրան–Հայաստան միջպետական ճանապարհի գործարկման առումով։ Իրանից եկող բեռնատարներից Ադրբեջանը մաքսատուրք է գանձում։ Ձերբակալվել են իրանցի երկու վարորդներ, որոնց ճակատագիրը հայտնի չէ։ Հոգեբանական ճնշումների են ենթարկվում այդ ճանապարհով երթևեկող ՀՀ քաղաքացիները, այդ թվում՝ անչափահասները։

Պաշտոնական Երևանն օրինական է համարում ադրբեջանցիների գործողությունները՝ հղում անելով սովետական Ադրբեջանի քարտեզներին և Գորիս–Կապան ճանապարհի վերը նշված մասը համարելով ադրբեջանական։ ՀՀ իշխանությունների այս հակապետական վարքագիծն է՛լ ավելի է լկտիացնում Բաքվին ու դրդում ադրբեջանցիներին նոր սանձարձակությունների։ Այսպես շարունակվելու դեպքում Իրան–Հայաստան միջպետական M2 ճանապարհահատվածը գործնականում կդադարեցնի իր ֆունկցիոնալությունը՝ ՀՀ անվտանգության համար առաջացնելով լրջագույն մարտահրավերներ։ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցությունը սեպտեմբերի 13–ին նախաձեռնել էր Սյունիքի մարզում ստեղծված իրավիճակի վերաբերյալ քննարկում ԱԱԾ տնօրենի ու այլ պատասխանատուների մասնակցությամբ։

Մինչև օրս խորհրդարանական մեծամասնությունը չի կազմակերպել այդ քննարկումը՝ փաստացի հրաժարվելով խորհրդարանական վերահսկողություն իրականացնելու սեփական լիազորություններից և ժողովրդին հաշվետու լինելու պարտականությունից։

Հարգելի՛ հայրենակիցներ, այս իշխանությունների գոյության ամեն մի օրը նոր ճգնաժամի, նոր կորուստների է հանգեցնելու։ Միայն ազգային նոր իշխանության ձևավորման դեպքում է հնարավոր լուծել անվտանգային հարցերն ու ապահովել արժանապատիվ խաղաղություն»,- ասված է ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության տարածած հայտարարությունում։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1011 նոր դեպք

Հաջորդը

Քննարկվել են ճանապարհատրանսպորտային պատահարների կանխարգելմանն ուղղված հարցեր

Առնչվող նյութեր
Դիտել

Նիկոլ Փաշինյանն ընթրել է բանկերի ղեկավարների հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային ընթրիք է ունեցել բանկերի ղեկավարների հետ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ կառավարությունից։ Ընթրիքին մասնակցել…
Դիտել

Բարեփոխման ծրագիր ՀՊՏՀ-ում

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժից հայտնում են, որ տնտեսագիտական համալսարանում կիրականացվի դրամաշնորհային ծրագիր՝…
Դիտել

Զինծառայությունից խուսափած անձանց նկատմամբ համաներում կկիրառվի

Զինծառայությունից խուսափած և 27 տարին լրացած անձանց նկատմամբ համաներում կկիրառվի, նրանք կարող են վերադառնալ Հայաստան, կառավարության այսօրվա նիստում…
Դիտել

Մելանի Ջոլին կմասնակցի սեպտեմբերին Հայաստանում Կանադայի դեսպանատան բացմանը

Հայ դատի Կանադայի հանձնախումբը Մոնրեալի հայկական կենտրոնում հանդիպում է ունեցել Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ջոլիի հետ։ Ինչպես «Արմենպրես»-ը…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share