Իրանը դեմ է

Mehr գործակալության հաղորդմամբ՝ Հայաստան-Իրան պատգամավորական բարեկամական խմբի ղեկավար Գևորգ Պապոյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Իրանի Մեջլիսի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի փոխնախագահ Իբրահիմ Ազիզիի հետ։

Ազիզին, մատնանշելով երկու երկրների և ժողովուրդների միջև առկա խորը կապերը, նշել է, որ դրանք հիմք են ստեղծում հարաբերությունների հետագա խորացման համար։

Խոսելով Հայաստանի և Ադրբեջանի հակամարտության մասին՝ Ազիզին ասել է.

«Այս տարածաշրջանում ռազմական բախումները մեզ անհանգստացնում են։Կողմերին զսպվածության կոչ ենք անում։ Ուժի կիրառումը վեճերի լուծման միջոց չէ, տարածաշրջանը երկխոսության կարիք ունի։ Տարածաշրջանի խնդիրները պետք է լուծեն տարածաշրջանի երկրները, և դրանց լուծման պատրվակով տարածաշրջանը չպետք է բացվի արտաքին ուժերի առջև։ Մեջլիսի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովը հստակ հայտարարել է, որ դեմ է տարածաշրջանում աշխարհաքաղաքական և միջազգային սահմանների փոփոխությանը և աջակցում է երկրների տարածքային ամբողջականության պահպանմանը»։

Պապոյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել իրանական կողմին՝ դիրքորոշման համար և ընդգծել, որ արտաքին ուժերը որքան էլ փորձեն, չեն կարող վնասել հայ-իրանական հարաբերությունները։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Բրյուսելում այսօր որոշում կկայացվի

Հաջորդը

Ուկրաինայում ՀՀ դեսպանությունը շարունակում է աշխատել․ ՀՀ ԱԳՆ

Առնչվող նյութեր
Դիտել

Բաքուն պատրաստ է Երեւանի հետ հարաբերությունների կարգավորմանը. Բայրամով

РИА Новости-ն տեղեկացնում է, որ Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է Երևանի հետ հարաբերությունների կարգավորման Բաքվի պատրաստակամության…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share