Լևոն Արոնյանը բաց կթողնի տուրը և չի խաղա Հայաստանի հավաքականի դեմ շախմատի օլիմպիադայում

Հնդկաստանի Չեննայ քաղաքում մեկօրյա դադարից հետո վերսկսվում է Շախմատի համաշխարհային 44-րդ օլիմպիադան: Այսօր կկայանան 7-րդ տուրի պարտիան երը. տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից։

«Հայաստանի տղամարդկանց հավաքականը, որը 6 տուրից հետո վաստակած 12 միավորով միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը, 7-րդ տուրում կմրցի ԱՄՆ հավաքականի հետ:

Առաջին համար Գաբրիել Սարգսյանը սպիտակներով կխաղա Ֆաբիանո Կարուանայի, իսկ Հրանտ Մելքումյանը սևերով կմրցի Ուեսլի Սոյի հետ, Սամվել Տեր-Սահակյանի մրցակիցը կլինի Լեյներ Դոմինգես Պերեսը, Ռոբերտ Հովհաննիսյանն էլ կմրցակցի Սեմ Շանկլանդի հետ:

Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը, որը հանդես է գալիս ԱՄՆ հավաքականի կազմում, բաց կթողնի այս տուրը: ԱՄՆ ընտրանին 11 միավորով երկրորդ տեղում է, իսկ լավագույն եռյակը եզրափակում է Հնդկաստանի երկրորդ թիմը:

Հայաստանի հավաքականը նախորդ տուրերում հաղթել է Մադագասկարին (4:0), Անդորրային (3:1), Եգիպտոսին (2,5:1,5), Ավստրիային (3:1), Անգլիային (2,5:1,5) և Հնդկաստանի երկրորդ թիմին (2,5:1,5): Արման Փաշիկյանի գլխավորած թիմը միակն է, որը 6 հաղթանակ է տարել օլիմպիադայում:

Հայաստանի կանանց հավաքականն էլ 7-րդ տուրում ուժերը կչափի Իսրայելի թիմի հետ: Առաջին համար Էլինա Դանիելյանը սպիտակներով կխաղա Մարսել Եֆրոիմսկիի հետ, Լիլիթ Մկրտչյանը սևերով կմրցի Դինա Բալենկայայի հետ, Աննա Սարգսյանը կխաղա Մաշա Կլինովայի, իսկ Սուսաննա Գաբոյանը՝ Միչալ Լահավի հետ:

Հայաստանի հավաքականը նախորդ տուրերում առավելության է հասել Բոթսվանայի (4:0), Նորվեգիայի (4:0), Իռլանդիայի (4:0), Ինդոնեզիայի (3:1) և Անգլիայի (3,5:0,5) նկատմամբ, սակայն պարտվել է Էստոնիային (1,5:2,5) ու 10 միավորով բաժանում է 4-11-րդ տեղերը։ 7-րդ տուրի պարտիաները կմեկնարկեն ժամը 13:30-ից:

Համաշխարհային օլիմպիադայում կանցկացվի 11 տուր»,- ասված է հաղորդագրությունում։  

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Չնայած առկա լարվածությանը` օպերատիվ իրադրությունը շփման գծում հարաբերականորեն կայուն է. ՊԲ

Հաջորդը

Ադրբեջանի զորամասերից մեկում զինվոր է սպանվել

Առնչվող նյութեր
Դիտել

Մենք պայքարել ենք ձեր հողատու լինելու դեմ, բայց դուք պատերազմի օրերին էլ ձեր հողատու էաությամբ շարունակել եք ձեր գործունեությունը․ Նիկոլ Փաշինյան

Ազգային ժողով-կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ Սերժ Սարգսյանի հայտարարութուններին։ Նիկոլ Փաշինյանի խոսքով Սերժ…
Դիտել

«Հայաստանից հեռանում եմ ջերմ հիշողություններով և տպավորություններով»․ Թրեյսի

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիին, որն ավարտում է դիվանագիտական առաքելությունը…
Դիտել

Մաղթում եմ Հայաստանին երբեք չկասկածել իր գեղեցկության, իր ուժերի և տաղանդների վրա.Ժոնաթան Լաքոթ

Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոթը շնորհավորել է Հայաստանին՝ առաջին հանրապետության տարեդարձի առթիվ։ «Այս մայիսի 28-ին,…
Դիտել

Բաքվի հաղորդագրությունը կեղծ է. ՀՀ ՊՆ

Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունը, թե ապրիլի 6-ի երեկոյան ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները գնդակոծել են Հայաստանի Հանրապետության հյուսիս-արևելյան սահմանագոտում…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share