Կառավարությունը 5.2 մլրդ դրամ կհատկացնի պետպատվերով մատուցվող բուժծառայությունների համար 

ԱԺ առողջապահության հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ընթացքում ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հայտարարեց, որ Կառավարության առաջիկա նիստին նախարարությանը կհատկացվի հավելյալ 5.2 միլիարդ դրամ, որով կապահովվի պետպատվերով բժշկական ծառայությունների մատուցման շարունակականությունը:

«Տարվա առաջին եռամսյակի արդյունքում, իրականացնելով հետազոտություն մեր իրականացրած տեմպերի մասով, կատարել ենք կանխատեսում տարվա դիմելիության հետ կապված: Մենք ունենք դիմելիության աճ: Պետք է ասեմ, որ դա պայմանավորված է քովիդով: Քովիդի հետևանքով մենք ընդհանուր առմամբ ունենք հիվանդացության աճ:

Դիմելիության աճը պայմանավորված է նաև հետպատերազմական ընթացքով, որը հանգեցնում է լրացուցիչ առողջապահական կարիքների: Արված կանխատեսման համաձայն՝ դիմել ենք Կառավարությանը, և Կառավարությունն արդեն իսկ այս հինգշաբթի կհաստատի հավելյալ 5.2 միլիարդ դրամի հատկացում առողջապահության նախարարությանը, որի արդյունքում այն ծրագրերի մասով, որտեղ ունենք գերակատարումներ, կլրացվի հավելյալ միջոցներով: Մեր քաղաքացիները կշարունակեն օգտվել պետական պատվերից»,- ասաց Ավանեսյանը:

Ավանեսյանը շեշտեց, որ հերթագրման համակարգը պետք է պահպանվի, քանի որ դա առողջապահական կայուն համակարգ ունենալու կարևոր բաղադրիչներից է։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Դեսպան Մակունցը ներկայացրել է ՀՀ դիրքորոշումը տարածաշրջանային խաղաղության հաստատման վերաբերյալ

Հաջորդը

Քննարկվել են շինարարական նորմերի արդիականացմանն առնչվող հարցեր

Առնչվող նյութեր
Դիտել

Նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Իրաքի նախագահ Աբդուլ Լաթիֆ Ռաշիդին

ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի կողմերի 27-րդ համաժողովի շրջանակում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Իրաքի նախագահ…
Դիտել

Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև, օդի ջերմաստիճանը կնվազի

Հանրապետության տարածքում օգոստոսի 18-21-ի կեսօրից հետո, 22-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share