Կարեւոր տեղեկություն Ուկրաինայում գտնվող ՀՀ քաղաքացիների համար

Հայտնում ենք, որ Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիների համար, որոնք Ուկրաինայում ծավալվող իրադարձությունների լույսի ներքո մտադիր են Հայաստան վերադառնալ՝ հատելով Լեհաստանի, Սլովակիայի, Հունգարիայի, Ռումինիայի և Մոլդովայի սահմանները, նշյալ երկրների՝ նախապես ստացած վիզա (Շենգեն գոտու նշյալ երկրների պարագայում՝ Շենգեն վիզա) չի պահանջվի:

Դիտարկվում են նաև Ուկրաինայից նրանց տարհանման այլ տարբերակների հնարավորություններ:

Միաժամանակ տեղեկացնում ենք, որ Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է ընդունել մեր հայրենակիցներին և նրանց ընտանիքի անդամներին, ինչպես նաև այլ փախստականների:

Ինչպես հայտնել էինք նախորդիվ՝ Կիևում ՀՀ դեսպանությունը, Օդեսայում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը, ինչպես նաև ՌԴ Դոնի Ռոստով քաղաքում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը շարունակում են իրենց աշխատանքները ողջ կազմով։

Հեռախոսահամարներ՝
Կիևում դեսպանություն`
+380442349005
+380671090506
+380689602524
+380685000782

Օդեսայում գլխավոր հյուպատոսություն`
+380487039176
+380487039178

Դոնի Ռոստովում գլխավոր հյուպատոսության`
+79614084423

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Արցախի Խորամորթում բանակցություններ են տարվում ադրբեջանցիների հետ. Հունան Թադեւոսյան

Հաջորդը

Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցներն ու Հայաստանի հնարավորությունները

Առնչվող նյութեր
Դիտել

Վերակառուցվում է Օհանավանի դպրոցը

Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի կողմից իրականացվող «Դպրոցների սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրով» վերակառուցվում է նաև Արագածոտնի մարզի Օհանավան համայնքի…
Դիտել

Կոռուպցիոն հանցագործություններով պետությանը պատճառված վնասի չափը կազմել է 1.280.739.509 ՀՀ դրամ, որից վերականգնվել է 182.115.041 ՀՀ դրամը

ՀՀ քննչական կոմիտեում ուսումնասիրվել են ՔԿ վարույթում 2021թ. առաջին կիսամյակի ընթացքում կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ քննված քրեական գործերը։ 2021թ.…
Դիտել

Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը

Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին «Սթոնս» ՍՊ ընկերության ղեկավար Ս.Ա.-ից,…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share