Հայկական ողբերգություն եւ ռուս-թուրքական 100 տարվա եղբայրություն

Այսօր լրանում է ռուս-թուրքական «եղբայրության և բարեկամության» պայմանագրի 100 տարին։ 1921 թվականի մարտի 16-ին Ռուսաստանի խորհրդային ֆեդերատիվ հանրապետության եւ Թուրքիայի ազգային մեծ ժողովի կառավարության միջեւ ստորագրված եղբայրության եւ բարեկամության մասին թուղթն իրականում առանց հայերի հայ ժողովրդի ճակատագիրը տնօրինող եւ Հայաստանի սահմանների վերաձեւավորման ակտ էր։

Լենինի եւ Քեմալի իշխանությունների միջեւ ստորագրված պայմանագրով Կարսի մարզը, Սուրմալուի գավառը, որոնք մինչեւ այդ երբեք չեն եղել Թուրքիայի կազմում՝ փոխանցվում են Թուրքիային։ Ավելին, այդ նույն պայմանագրով Նախիջեւանը անցնում է Ադրբեջանի հովհանավորության տակ, պայմանով, որ այն հետագայում չի զիջվի որւեէ երրորդ պետության՝ այսինքն Հայաստանին։ 1921 թվականի մարտի 16 պայմանագրով հաստատվում է Թուրքիայի հյուսիս-արեւելյան այն սահմանները, որոնք կան այսօր։

Այդ խայտառակ պայմանագիրը, որն ըստ տարբեր փորձագետների միջազգային որեւէ ուժ չի ունեցել, իրականում ռուս-թուրքական ակտ էր ուղղված հայ ժողովրդի դեմ։ 1915 թվականի ցեղասպանությունից հետո սա թերեւս հայ ժողովրդի ուղղությամբ արձակված ստուգողական կրակոցն էր, որով եղբայրության եւ բարեկամության պայմանագիր ստորագրած երկրները երկար ժամանակով զրկեցին Հայաստանին տարածաշրջանում իր կարեւոր տեղն ու դերը ունենալու հնարավորությունից։

Հատկանշական է եւս մեկ հանգամանք։ Անկախությունից հետո՝ Հայաստանի ոչ մի իշխանություն այդպես էլ չի վիճարկել 1921 թվականի ռուս-թուրքական պայմանագիրը։ Հայաստանի ոչ մի կառավարություն՝ միջազգային հարթակներում եւ թեկուզ հենց երկրի ներսում չի բարձրաձայնել, պաշտոնապես գնահատական չի տվել 1921 թվականի մարտի 16-ի պայմանագրին։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Ադրբեջանը շարունակում է չընդունել հայ ռազմագերիների փաստը

Հաջորդը

Բարեփոխման ծրագիր ՀՊՏՀ-ում

Առնչվող նյութեր
Դիտել

Արմեն Գրիգորյանն ընդունել է ԱՄՆ Պետքարտուղարի փոխտեղակալին

Ապրիլի 17-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է ԱՄՆ Պետքարտուղարի Եվրոպական ու Եվրասիական հարցերով փոխտեղակալ Էրիկա Օլսոնին: Զրուցակիցները…
Դիտել

Լավրովն ու ԿԽՄԿ նախագահը քննարկել են ԼՂ հումանիտար իրավիճակը

Հոկտեմբերի 18 -ին Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ)…
Դիտել

Հռոմի Պապն ընդունել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին

Հոկտեմբերի 25-ին Նորին Սրբություն Ֆրանցիսկոս Պապն ընդունել է պաշտոնական այցով Վատիկանում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին։ Շնորհակալություն…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share