Հայ մարզիկները սամբոյի աշխարհի առաջնությունից՝ մեկ արծաթ ու մեկ բրոնզ են նվաճել

Նոյեմբերի 11-ից 13-ը Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկում անցկացվեց Սամբոյի աշխարհի 2022թ. Առաջնությունը, ուր խաղարկվեց մարզական սամբոյի կանանց և տղամարդկանց, մարտական սամբոյի տղամարդկանց 7-ական քաշերում մեդալների 21 հավաքածու: Այս մասին հայտնում է Հայաստանի սամբոյի ֆեդերացիան։

Առաջնությանը մասնակցեց ավելի քան 50 երկիր՝ աշխարհի չորս մայրցամաքից: Ռուսաստանը, Բելոռուսը, Ֆրանսիան՝ համաձայն Սամբոյի միջազգային ֆեդերացիայի գործկոմի որոշման, հանդես եկան FIAS դրոշի ներքո:

Նույն կարգավիճակով առաջին անգամ սամբոյի պատմության ընթացքում ներկայացավ նաև փախստականների հավաքականը՝ ճիշտ է, մեկ մարզուհով: Ի դեպ՝ վենեսուելացի Մարիա Ամյուլինա Գեդեսը, ով փախստականի կարգավիճակ բնակվում է Ֆրանսիայում, դարձավ Աշխարհի չեմպիոն:

Առհասարակ, ոսկե մեդալ կարողացավ նվաճել ընդամենը 6 հավաքական:

Ցավոք, այս անգամ, դրանց թվում Հայաստանը չկար: Մերոնք Հայրենիք են բերում մեկ բրոնզ /Մաքսիմ Մանուկյան՝ 64 կգ/ և մեկ արծաթ /Դավիթ Գրիգորյան՝ 88 կգ/:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Հայտնաբերվել է 160 միավոր ռազմամթերք. Արցախի ԱԻՊԾ-ն ամփոփել է շաբաթը

Հաջորդը

Կայացել է ԱՄՆ և Չինաստանի առաջնորդների հանդիպումը

Առնչվող նյութեր
Դիտել

Սյունիքի մարզի Դավիթ Բեկ բնակավայրում հայտնաբերվել են արկեր և զրահապատ արկի միջուկ

«Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ը հուլիսի 18-ից  սկսել է Սյունիքի մարզի Դավիթ Բեկ բնակավայրում մարտական գործողությունների հետևանքով…
Դիտել

Վանաձորում բացվել է Ֆիզիկական և հոգեբանական վերականգնողական բաժանմունք

Արցախյան պատերազմից տուժածների վերականգնողական խնամքը պատշաճ կազմակերպելու և բժշկական ծառայությունների ապակենտրոնացումն ապահովելու համար առողջապահության նախարարության և «Ազնավուր» հիմնադրամի…
Դիտել

Ծաղկաձորում անցկացվել են հաշմանդամային սպորտի 2022 թվականի հանրապետական մարզական խաղերը.ԿԳՄՍՆ

ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ և Հայաստանի հաշմանդամային սպորտի ֆեդերացիայի նախաձեռնությամբ օգոստոսի 26-29-ը Ծաղկաձորում անցկացվել է «Հաշմանդամային սպորտի 2022 թվականի…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share