Ճանապարհը երկու դեպքում կարող է բացվել․ Արման Եղոյան

ՀՀ ազգային ժողովի Եվրոպական ինտեգրման հարցերի հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը կարևորում է այն հանգամանքը, որ Արցախն աշխարհին կապող միակ ճանապարհը ադրբեջանցիների  կողմից փակելու հարցը միջազգայնացվել է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում քննարկման արդյունքում, հիմա ամբողջ աշխարհը տեղյակ է հարցից: Եղոյանն այս մասին ասաց ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում՝ անդրադառնալով ՄԱԿ-ի ԱԽ նիստում Լաչինի միջանցքի իրավիճակը քննարկելուն: Պատգամավորը նշեց՝  միայն հնչած ելույթներով հարցը չի ավարտվում, այդ խոսքն ունենում է ազդեցություն: Այդ երկրները վարում են այնպիսի քաղաքականություն, որը համահունչ է այդ ելույթներին՝ այս կամ այն չափով, իսկ դա ազդում է իրավիճակի վրա:

«Հաշվի առնելով երեկվա ելույթների հարաբերակցությունը՝ կարծում եմ, որ կա հավանականություն, որ ճանապարհը կբացվի: Կարևոր է, որ հարցը մտավ միջազգային օրակարգ, կարևոր է, որ այնտեղ հնչեցին ձևակերպումներ, որոնք Ադրբեջանը ոչ մի կերպ չէր ցանկանա, որ հնչեին, և այդ մասին իրենք ասացին: Կարևորը, որ հարցը միջազգայնացվեց: Այսինքն՝ ամբողջ աշխարհը հիմա տեղյակ է այս հարցից: Միայն այդ տեղեկացվածությունն արդեն իսկ գործիք է՝ «գետնի վրա» իրավիճակը կամ լավացնելու, կամ դեպի ավելի վատը չտանելու»,-ասաց Եղոյանը:

Իսկ, թե ո՞ր դեպքում ադրբեջանցիները կբացեն Լաչինի միջանցքը՝ պատգամավորն ընդգծեց. «Ճանապարհը երկու դեպքում կարող է բացվել՝ կամ, երբ փակողների պահանջներն իրականացվեն կամ, երբ փակողները տեսնեն, որ իրենց պահանջներն իրականացնել չի ստացվում և անհնար է պահանջել այդ պահանջների իրականացում: Իմ կարծիքով՝ մենք պետք է առաջ շարժվենք երկրորդ տարբերակով: Առաջին տարբերակով մենք ուղղակի շարժվելու տեղ չունենք»,-ասաց Եղոյանը:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Անահիտ Ավանեսյանը ԿԽՄԿ պատվիրակության ղեկավարի հետ քննարկել է Արցախում առողջապահական ճգնաժամի վտանգները կանխելու հնարավորությունները

Հաջորդը

Human Rights Watch-ը՝ Լաչինի ճանապարհի մասին

Առնչվող նյութեր
Դիտել

Հայ ուխտավորներն այցելել են Ամարասի վանք

Ռուս խաղաղապահների ուղեկցությամբ 30 հայ ուխտավորներ այցելել են Ամարասի վանք։ Ռուս խաղաղապահներն ապահովել են հայ ուխտավորների անվտանգությունը, որոնց…
Դիտել

Շախմատի տղամարդկանց թիմն Համաշխարհային օլիմպիադայի երկրորդ տուրում հաղթել է Անդորրային

Հայաստանի շախմատի տղամարդկանց ընտրանին երկրորդ հաղթանակը տոնեց Համաշխարհային օլիմպիադայում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հնդկաստանի Չեննայ քաղաքում ընթացող Համաշխարհային օլիմպիադայի երկրորդ…
Դիտել

Սա կարևոր քայլ եմ համարում տարածաշրջանում կայունության և խաղաղության հաստատման համար. Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստի մեկնարկին անդրադարձել է Ադրբեջանի նախագահի և ԵՄ խորհրդի նախագահի հետ Բրյուսելում տեղի…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share