Մակրոնը Պուտինին է փոխանցել բանակցությունների մասին Զելենսկու խնդրանքը

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտնել է, որ հինգշաբթի օրը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցում նրան է փոխանցել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու բանակցությունների վերաբերյալ խնդրանքը։ Այս մասին հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

«Նախագահ Զելենսկու խնդրանքով ես անկեղծ, անմիջական և արագ զրույց ունեցա նախագահ Պուտինի հետ՝ նախ և առաջ խնդրելու նրան դադարեցնել մարտերը որքան հնարավոր է շուտ, բայց հատկապես առաջարկել բանակցություններ վարել, խնդրել բանակցություն վարել նախագահ Զելենսկու հետ»,- Բրյուսելում ԵՄ արտահերթ գագաթնաժողովից հետո տեղի ունեցած ասուլիսի ժամանակ ասել է Մակրոնը։

Ֆրանսիայի նախագահն ասել է, որ Զելենսկին չի կարողացել կապ հաստատել Պուտինի հետ:

«Ես միաժամանակ հստակ կերպով փոխանցեցի Ֆրանսիայի այս ուղերձը Ռուսաստանի Դաշնությանը, ինչպես նաև փոխանցեցի Ուկրաինայի նախագահի ուղերձը Ռուսաստանի նախագահին: Ինչպես հիմա տեսնում եք, դա չստացվեց, քանի որ ՌԴ նախագահն ընտրեց պատերազմը»,- ասել է Մակրոնը։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Պատժամիջոցներն ակնհայտ ազդեցություն կունենան. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

Հաջորդը

ԱԽ քարտուղարը հանդիպել է ՀՀ-ում Ղազախստանի դեսպանի հետ

Առնչվող նյութեր
Դիտել

ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան կմնան միասնական Ուկրաինային աջակցելու հարցում. Բայդեն

Միացյալ Նահանգները և Մեծ Բրիտանիան կպահպանեն Ռուսաստանի դեմ Ուկրաինային աջակցելու միասնական մոտեցումը: Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս…
Դիտել

Հունաստանում կործանված ուկրաինական ինքնաթիռը Սերբիայից զենք էր տեղափոխում Բանգլադեշ

Հունաստանում կործանված ուկրաինական Ան-12 ռազմատրանսպորտային ինքնաթիռը 11,5 տոննա սերբական զենք էր տեղափոխում Բանգլադեշ, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է…
Դիտել

Արտակարգ իրավիճակների նախարարն այցելել է ՀՀ ՊՆ N զորամաս

Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանն այցելել է ՀՀ ՊՆ N զորամասերից մեկը: Գերատեսչության ղեկավարը հանդիպել է վարժական հավաքի…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share