Մենք տրամադրված չենք շարունակել արձակուրդը. ԿԳՄՍ նախարար

ԿԳՄՍ նախարարությունը տրամադրված չէ դպրոցներում ևս մեկ շաբաթով երկարաձգել արձակուրդը։ Այս մասին լրագրողներին հայտնել է ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը։

«Դպրոցներում արձակուրդները երկարաձգվել են մեկ շաբաթով, և ուզում եմ ասել՝ մենք տրամադրված չենք շարունակել արձակուրդը։ Այսինքն՝ կանցնենք առկա ուսուցման տարբերակին, իհարկե, խստագույնս պահպանելով հակահամաճարակային կանոնները՝ համաձայն առողջապահության նախարարի համապատասխան հրամանի»,- ասել է նախարարը:

Ինչ վերաբերում է բուհերին, նախարարն ասաց, որ առաջարկել են մինչև ամսի 15-ը ձեռնպահ մնալ առկա դասընթացներից, բայց ցանկություն ունեն 15-ից կրկին անցնել առկա ուսուցման համակարգին՝ խստորեն պահպանելով հակահամաճարակային կանոնները։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

ՊՇՌ թեստավորման ժամկետը 14 օրվա փոխարեն սահմանվելու է 7 օր

Հաջորդը

Առաջարկվող տարածաշրջանային գործակցության ձեւաչափերը պետք է չկրկնօրինակեն արդեն գոյություն ունեցողներին. Վահե Գեւորգյան

Առնչվող նյութեր
Դիտել

Sardostain. Հայաստանի հանդեպ հետաքրքրությունն աճել է 10017%

Sardostain ընկերությունն իրականացրել է հետաքրքրական մարքեթինգային վերլուծություն, որի արդյունքում պարզվել է, որ Яндекс Поиск-ում (Յանդեքս որոնողական համակարգ) աննախադեպ…
Դիտել

ԿԳՄՍ նախարարությունը պահանջում է դադարեցնել «Հիսուսի» արձանի հետ կապված ցանկացած գործունեություն հնավայր-ամրոցի տարածքում

Պարզաբանում «Հիսուս Քրիստոս» մոնումենտալ արձանի տեղադրման և Հատիս լեռան տարածքում պատմության և մշակույթի հուշարձանների առկայության վերաբերյալ ​2022 թ.…
Դիտել

Թեհրանի եւ Մոսկվայի դեմ պատժամիջոցները հարվածել են Արեւմուտքին. Իրանի նավթի փոխնախարար

Արեւմուտը, պատժամիջոցներ սահմանելով Թեհրանի եւ Մոսկվայի դեմ, ինքն Է դրանից տուժել եւ բախվել Է Էներգետիկ ճգնաժամին: Այդ մասին,…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share