Որոշ շրջաններում բուք է

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։

Փակ է Արագածոտնի մարզում Ամբերդ ամրոցից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը և Վարդենյաց լեռնանցքը։

Սյունիքի, Արագածոտնի և Շիրակի մարզերի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։

Կոտայքի, Արագածոտնի, Շիրակի մարզերում, Գեղաքունիքի մարզի Սևան, Լոռու մարզի Վանաձոր, Տավուշի մարզի Բերդ և Նոյեմբերյան, Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքներում Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածում տեղում է ձյուն։

Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածում, Արագածոտնի մարզի Ապարանի տարածաշրջանում և Լանջիկ-Մաստարա ավտոճանապարհին բուք է։

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար։

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Երկրաշարժ Ջերմուկ քաղաքից 28 կմ հյուսիս-արևմուտք

Հաջորդը

Ալեն Սիմոնյանը հանդիպել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի հետ

Առնչվող նյութեր
Դիտել

Համերգ՝ նվիրված հայ մեծանուն բանաստեղծ Վահագն Դավթյանի 100-ամյա հոբելյանին

Դեկտեմբերի 25-ին Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի մեծ դահլիճում տեղի ունեցավ համերգասրահի վերաբացման առիթով մեկնարկած տոնական համերգաշարի երկրորդ համերգը՝…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share