Ուզում ենք աջակցել Սյունիքի մարզին. ԵՄ դեսպան

Հայաստանում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինն այսօր հրավիրած ասուլիսում անդրադարձել է Հայաստանին ԵՄ հատկացվող ֆինանսական աջակցությանը՝ նշելով, որ այս ներդրումների ծրագիրն առաջարկություն է Հայաստանին։

«Մենք ուզում ենք Հայաստանին աջակցել և տնտեսական առումով, ինչպես նաև զարգացման հարցում»,- նշեց դեսպանը։ Նա շեշտեց Սյունիքի մարզում իրականացվող ծրագրերը։ «Մենք ուզում ենք աջակցել Սյունիքի մարզին տարբեր ոլորտներում։ Սա ոչ միայն ճանապարհներն են, այլև հնարավորություններ են նաև մարզի կրթական համակարգի համար։ Իհարկե, այս ամենը կախված է այն պայմանագրից, որը կնքվելու է, բայց մենք ուզում ենք հաջողության հասնել։

Մենք բավական ժամանակ ունենք այս ամենը նորից քննարկելու և իրականացնելու։ Ինչո՞ւ է Սյունիքը մեզ համար կարևոր, երբ այդ հարցը տվեցիք ինձ, ես կասեմ ձեզ՝ անցած տարի ԵՄ անդամ երկրների բոլոր դեսպաններն այցելեցին Սյունիք՝ դիտարկելու ընդհանրապես իրավիճակը։ Մենք չենք կարող այս ամենը քննարկել Ադրբեջանի հետ, բայց մենք կարող ենք աջակցել ձեզ՝ դյուրացնել այս բանակցությունները։ Մենք ունենք Շառլ Միշելի նամակը՝ Ալիևին և Փաշինյանին, որտեղ մենք առաջարկում ենք մեր լավ ծառայությունները։ Սա կարող է լինել փորձագիտական կամ այլ աջակցություն։ Իհարկե, քննարկումները շարունակվում են, և ես կարծում եմ, որ այդ ամենը կբերի դրական արդյունքների»,- ասաց նա։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Հողաշերտի փլվածք Քանաքեռավան գյուղից Կորեայի ձոր տանող հատվածում

Հաջորդը

ԵՄ դեսպանը՝ ընդդիմության ցույցերի մասին

Առնչվող նյութեր
Դիտել

Պիտի չընկրկենք մեզ պատուհասած փորձությունների դիմաց, չգործենք պարտվողական հոգեբանությամբ և չվերածվենք վհատված ու տկար ազգի. Գարեգին Բ

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի պատգամը մեր Տեր Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնի առիթով. Յանուն Հօր եւ…
Դիտել

Նպատակը բանակցային գործընթացը զրոյացնելն ու հետագա բանակցությունների ընթացքը խաթարելն է․ Փաշինյան (տեսանյութ)

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է այսօր առավոտյան հայ-ադրբեջանական սահմանին Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի հրետակոծությանը. «Հրետակոծության ինտենսիվությունը…
Դիտել

2023 թվականի համար Հայաստանը կունենա 4.4 տոկոս տնտեսական աճ․ ՀԲ կանխատեսումը

Համաշխարհային բանկը 2023 թվականի համար Հայաստանում կանխատեսում է 4.4 տոկոս տնտեսական աճ՝ իր նախորդ կանխատեսման ցուցանիշը բարձրացնելով 0.3…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share