Ջրասուզական պարապմունքներ՝ Սարսանգի ջրամբարում

Ջրասուզական հերթական պարապմունքներն է անցկացվել Սարսանգի ջրամբարում։ Այս մասին տեղեկացնում են Արցախի Հանրապետության ՆԳՆ արտակարգ իրավիճակների ծառայությունից։

Գործնական պարապմունքների վայրն ընտրվել է՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ամառային շրջանում դեպքերի ու պատահարների մեծ մասը հիմնականում տեղի է ունենում Սարսանգում:

Մշակվել է պայմանական սցենար, որի համաձայն, ճգնաժամային կառավարման կենտրոնում հաղորդում է ստացվել, որ Սարսանգի ջրամբարում պատանիներ են անհետացել, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Ջրափրկարարները ջրասուզական հատուկ անջրանցիկ հանդերձանքով որոնողափրկարարական աշխատանքներ են իրականացնում այն վայրում, որտեղ տեղի է ունեցել դեպքը:

Գործի է դրվում ողջ գործիքակազմը՝ նյութատեխնիկական բազայում առկա ջրափրկարարական գույքը. փչովի մոտորանավակ, ստորջրյա հետախուզության սարքեր, անօդաչու թռչող սարք, շնչառական ապարատներ, պատգարակներ, փրկարարական գործիքներ, առաջին բուժօգնության պարագաներ, կապի միջոցներ։

Որոնողափրկարարական աշխատանքներին ու պարապմունքի ընթացքին հետևել, տեղում՝ անվտանգության ու լողամիջոցների շահագործման կանոնների, ինչպես նաև՝ ջրահեղձման ժամանակ ձեռնարկվող առաջին օգնության հմտությունների վերաբերյալ մի շարք ցուցումներ է տվել ԱԻ պետական ծառայության տնօրեն, գնդապետ Մեխակ Արզումանյանը:

Ջրափրկարարները հաջող և անփորձանք աշխատանքների արդյունքում՝ ջրամբարից հանել են տուժածներին և ցուցաբերել առաջին օգնություն:

Ջրափրկարարական գործնական պարապմունքները գտնվում են ՆԳ նախարարի և ծառայության ղեկավար կազմի մշտական ուշադրության կենտրոնում: Ամեն տարի համապատասխան գույքով ու տեխնիկական հատուկ միջոցներով համալրվում է նյութատեխնիկական բազան:

Ջրափրկարարները պատրաստ են տարվա բոլոր եղանակներին բարձր մակարդակով իրականացնել ջրասուզական և փրկարարական աշխատանքներ՝ նվազագույնի հասցնելով դժբախտ ելքով դեպքերը:

Ջրասուզական թեմատիկ դասընթացներ կկազմակերպվեն նաև օգոստոս-սեպտեմբեր ամիսներին:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Կանխվել է խոշոր չափի «ափիոն» տեսակի թմրամիջոցի արտահանման փորձն Ավստրալիա. ՊԵԿ

Հաջորդը

Տոյվո Կլաարը Twitter-ում  գրել է, որ այժմ Բաքվում է և կարևոր հանդիպում կանցկացնի

Առնչվող նյութեր
Դիտել

Վերաքննիչ դատարանը Ռուբեն Վարդազարյանի գործով ամբողջությամբ բավարարել է ՀՀ գլխավոր դատախազության բողոքը

Ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը 2021թ. մայիսի 31-ի որոշմամբ բավարարել էր ՀՀ բարձրագույն դատական խորհրդի՝ լիազորությունները ժամանակավորապես կասեցված…
Դիտել

Քննարկվել են կուտակային կենսաթոշակային համակարգին առնչվող խնդիրները

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել «Ցե-կվադրատ ամպեգա ասեթ մենեջմենթ Արմենիա» ընկերության ներկայացուցիչների հետ։…
Դիտել

Վաշինգտոնը չի կարող պարտադրել, թե ինչպիսին պետք է լինի Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղությունը. Նեդ Փրայս

ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ Հայաստանի և…
Դիտել

Իրադրությունը շփման գծում հարաբերականորեն կայուն է․ ԱՀ ՊՆ

Օգոստոսի 3-ի լույս 4-ի գիշերը և առավոտյան 09:00-ի դրությամբ օպերատիվ մարտավարական իրադրությունը շփման գծում հարաբերականորեն կայուն է: Ադրբեջանի…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share