Ռոբերտ Քոչարյանի սուր արձագանքը Արցախի ԱԺ մեծամասնությանը

«Նախագահներին ուղղված վերջնագրային պահանջները իմ մասով համարում եմ անտեղի և վիրավորական: Դուք միայն նո՞ր հասկացաք, թե ինչ է կատարվում։ Դուք այդքան նաի՞վ եք։ Նույնիսկ մեծ ցանկության դեպքում անհնար էր չտեսնել, որ վերջին երկու տարին Արցախի բացահայտ հանձնում է տեղի ունենում: Մենք դրա մասին խոսել ենք հանրային և բոլոր առիթներով: Արցախի ԱԺ-ն իր մեծամասնությամբ (բացառությամբ 4 պատգամավորի), իրենց առաջնորդներով որևէ կերպ չի արձագանքել մեր զգուշացումներին:

Դուք սատարեցիք Հայաստանի իշխանություններին 2021 թվականի ընտրությունների ժամանակ: Դուք «չնկատեցիք» նախորդ տարվա ապրիլ-մայիսին Երևանում տեղի ունեցող զանգվածային բողոքի ցույցերը: Ձեր հնազանդությամբ և Հայաստանի իշխանություններին գոհացնելու ձգտմամբ դուք թույլ տվեցիք, որ Արցախի ճակատագիրը որոշվի առանց ձեր մասնակցության: Այնպես որ, չհամարձակվեք պատասխանատվությունը հիվանդ գլխից բարդել առողջի վրա: Եվ հաստատ՝ դուք չէ, որ կարող եք դատողություն անել իմ հայրենասիրության մակարդակի մասին: Իմ մոտեցումները չեն փոխվել՝ Հայրենիքի համար պետք է պայքարել, այլ ոչ թե պայքար ձևացնել», – նշել է Քոչարյանը:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի ուղերձը հայ ժողովրդին (տեսանյութ)

Հաջորդը

Միրզոյանը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցչին ներկայացրել է բանակցային գործընթացի մանրամասները

Առնչվող նյութեր
Դիտել

Այլ երկրի սուվերենության, տարածքային ամբողջականության խախտումը չի կարող ընդունելի լինել. ԱԽ-ում Իռլանդիայի ներկայացուցիչ

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Իռլանդիայի ներկայացուցիչ Քեյթ Մորանը (Cait Moran) ՄԱԿ-ի ԱԽ հրատապ նիստի ժամանակ նշել է, որ Իռլանդիան…
Դիտել

Ֆրանսիան ՀՀ-ի հետ ռազմական գործարք կնքելու համաձայնություն է տվել.Կատրին Կոլոննա

Իմ Հայաստան այցով ուզում եմ ցույց տալ, որ Ֆրանսիան շատ զգոն է լինելու մեր բարեկամ երկրի՝ Հայաստանի տարածքային…
Դիտել

ՌԴ-ն առանցքային դեր է խաղացել ԼՂ-ում ռազմական գործողությունների դադարեցման գործում. Ա.Միրզոյան

Ռուսաստանը առանցքային դեր է խաղացել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կրակի և ռազմական գործողությունների դադարեցման գործում: Այս մասին ասաց…
Դիտել

Արարատ Միրզոյանի ելույթը ՄԱԿ ԱԽ հրատապ նիստում

Օգոտսոսի 16-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը մասնակցել է  ՄԱԿ Անվտանգության խորհրդի հրատապ նիստին, որը հրավիրվել էր Հայաստանի…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share