Ռուսաստանը զորավարժություններ է անցկացնում Կենտրոնական Ասիայում

Ռուսաստանը զորավարժություններ է անցկացնում Կենտրոնական Ասիայում և Չինաստանում՝ կապված Աֆղանստանից ամերիկյան զորքերի դուրսբերման ավարտի հետ։

Մինչև օգոստոսի վերջ Աֆղանստանից ԱՄՆ-ի դուրս գալու և թալիբների կողմից երկրի մեծ մասի արագ գրավման ֆոնին, ուրբաթ` հուլիսի 30 -ին, Ռուսաստանը Թուրքմենստանի հետ համատեղ սկսել է զորավարժությունները, որոնք կտևեն մինչև օգոստոսի10-ը։

Ռուսաստանը նաև 10-օրյա զորավարժություններ է սկսել նաեւ Տաջիկստանի և Ուզբեկստանի զինված ուժերի հետ: Զորավարժությունները տեղի են ունենում Աֆղանստանի և Տաջիկստանի սահմանին գտնվող Հարբմայդոն ուսումնական զորավարժարանում: Աֆղանստանի 1303 կիլոմետրանոց սահմանը Տաջիկստանի հետ, ըստ էության, թալիբների ձեռքում է:

Աղքատացած Տաջիկստանում է գտնվում ռուսական խոշոր ռազմակայանը: Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն մտահոգություն է հայտնել ԱՄՆ-ի զորքերի դուրսբերման ֆոնին Աֆղանստանում ԴԱԻՇ-ի հզորացման կապակցությամբ: Նա հայտարարել է, որ Ռուսաստանն ուժեղացնում է Տաջիկստանում իր զորքերի ռազմական ներուժը և մեծացնում տաջիկական զորքերի պատրաստվածությունը:

Ռուսաստանը նաև COVID-19 համավարակի սկզբից ի վեր առաջին համատեղ զորավարժությունները կանցկացնի Չինաստանի հետ՝ օգոստոսի 9-14-ը:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

ԱՄՀ -ն ռեկորդային գումար է հատկացրել համաշխարհային տնտեսության վերականգնման համար

Հաջորդը

Հայտնի են ԱԺ փոխնախագահների թեկնածուների անունները

Առնչվող նյութեր
Դիտել

«STARMUS VI»-ի հանդիսավոր բացումն ու Սթիվեն Հոքինգի մեդալի մրցանակակիրները

Բազմաթիվ աշխարհահռչակ տիեզերագնացներ, Նոբելյան մրցանակակիրներ, աստղագնացներ, միջազգային ճանաչում ունեցող արտիստներ ու գիտնականներ այս օրերին Հայաստանում են: Երևանի մարզահամերգային…
Դիտել

Գերաշնորհ Տ. Վիգեն արքեպիսկոպոս Այքազյանը ներկայացրել է Արցախի բնակչության հանդեպ Ադրբեջանի ոտնձգությունները

Եկեղեցիների համաշխարհային խորհրդի 11-րդ ընդհանուր համագումարը շարունակում է իր աշխատաանքները: Եկեղեցիների համաշխարհային խորհրդի 11-րդ ընդհանուր համաժողովը, որի կարգախոսն…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share