«Ռուսաստանը Հայաստանին և Ադրբեջանին կառաջարկի նոր եռակողմ գագաթաժողով անցկացնել». ՌԴ նախագահի օգնական

«ՌԴ-ն մտադիր է Հայաստանին և Ադրբեջանին առաջարկել հերթական եռակողմ գագաթաժողովն անցկացնել, առաջիկայում նախատեսվում է համաձայնեցնել դրա անցկացման ժամկետները». հայտարարել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը:

Պուտինը հոկտեմբերի 13-14-ը կայցելի Ղազախստան, որտեղ կմասնակցի Ասիայում փոխգործակցությանը և վստահության միջոցներին նվիրված խորհրդակցությանը, ինչպես նաև ԱՊՀ-ի գագաթաժողովին: Ըստ Ուշակովի՝ Պուտինը բանակցություններ կվարի Ադրբեջանի նախագահ Ալիևի հետ։

«Մենք կառաջարկենք հերթական գագաթաժողովն անցկացնել եռակողմ ձևաչափով՝ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների մասնակցությամբ, և հուսով ենք, որ ամենամոտ ժամանակներում մեզ կհաջողվի համաձայնեցնել դրա անցկացման ժամկետները»,-լրագրողների հետ զրույցում ասել է Ուշակովը:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

«Մեզ համար շատ կարևոր է իմանալ Ռուսաստանի դիրքորոշումը». Միրզոյան

Հաջորդը

Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հերթական հայցադիմումն է ընդունվել վարույթ. պահանջը վերաբերում է ԴԱՀԿ նախկին պետին

Առնչվող նյութեր
Դիտել

Հայտարարվել է հասարակական տրանսպորտի միասնական տոմսային համակարգի ներդրման և ֆինանսական օպերատոր ընտրելու բաց մրցույթ

Երևանի քաղաքապետարանը հայտարարում է հասարակական տրանսպորտի միասնական տոմսային համակարգի ներդրման և ֆինանսական օպերատոր ընտրելու բաց հրապարակային մրցույթ Մրցույթի…
Դիտել

Շնորհավորում եմ Վրաստանի, Ուկրաինայի և Մոլդովայի իմ գործընկերներին. Միրզոյան

«Շնորհավորում եմ Վրաստանի, Ուկրաինայի և Մոլդովայի իմ գործընկերներին և երեք երկրների ժողովուրդներին ԵԽ դարակազմիկ որոշման համար: Սա պատմական…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share