Վարչապետի աշխատակազմի ծառայողական տրանսպորտային միջոցների թիվը կրճատվել է

Վարչապետ Նիկոլ Փաշինյանին այսօր ներկայացվել է Վարչապետի աշխատակազմի 2022թ. գործունեության հաշվետվությունը:

Խորհրդակցությանը մասնակցել են փոխվարչապետեր Մհեր Գրիգորյանը և Տիգրան Խաչատրյանը, Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը, Վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալները, աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարները, պաշտոնատար այլ անձինք:

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը և նրա տեղակալները ներկայացրել են հաշվետու տարում կատարված աշխատանքները:

Զեկուցվել է ըստ աշխատակազմի ստորաբաժանումների իրականացված ոլորտային միջոցառումների մասին: Տեղեկատվություն է ներկայացվել Վարչապետի և Կառավարության որոշումների նախագծերի մշակման, Վարչապետի և Կառավարության որոշումների ու հանձնարարականների կատարման նկատմամբ վերահսկողության, նախարարական կոմիտեների գործունեության, փաստաթղթաշրջանառության ծավալի, պետական գերատեսչությունների հետ համագործակցության, կարգավորման ազդեցության գնահատման աշխատանքի, ինչպես նաև Վարչապետի աշխատակազմի կադրային համալրվածության, կառուցվածքային բարեփոխումների վերաբերյալ:

Նշվել է, որ 2022թ. քաղաքացիներից ստացվել է մոտ 7900 դիմում. ընդհանուր առմամբ՝ 2020-2022թթ. այդ ցուցանիշը գերազանցել է 20.000-ը: Զեկուցվել է դիմումների քննարկման, քաղաքացիների հետ հետադարձ կապի մշտադիտարկման և գնահատման աշխատանքների մասին:

Ներկայացվել են «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից իրականացված միջոցառումները, այդ թվում՝ «Կառավարության խոսնակների դպրոց» շարունակական ծրագիրը, որի շրջանակում վերապատրաստվել է 25 մասնագետ:

Զեկուցվել է ռազմավարական ծրագրերի մշտադիտարկման ընթացքի, ինչպես նաև ազգային փոքրամասնությունների և կրոնի հարցերով կատարված աշխատանքի մասին:

Նշվել է, որ հաշվետու տարում կրճատվել է ծառայողական տրանսպորտային միջոցների թիվը՝ հասնելով 40-ի: Գործընթացը շարունակական է:

Վարչապետի աշխատակազմի ղեկավարը նշել է, որ 2022թ. մեր երկրում բարձր մակարդակով կազմակերպվել և անցկացվել են միջազգային միջոցառումներ, այդ թվում՝ Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունը, «Մանկական Եվրատեսիլ»-ը, «STARMUS» գիտության և արվեստի միջազգային 6-րդ փառատոնը: Մեկնարկել է Երևանի Բուսաբանական այգու տարածքում «Կյանքի պուրակ»-ի կառուցման գործընթացը: 2022թ. իրականացվել և ներկայում ակտիվ ընթանում են 2023թ. ապրիլի 10-23-ը Երևանում կայանալիք՝ Ծանրամարտի Եվրոպայի առաջնության կազմակերպման և անցկացման նախապատրաստական աշխատանքները:

Արայիկ Հարությունյանը, միջազգային համագործակցության ծրագրերի շարքում, անդրադարձել է «Բաց կառավարման գործընկերություն» նախաձեռնության 2022-2024թթ. 5-րդ ազգային ծրագրին: Նա նշել է, որ ծրագիրը մշակվել է քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ սերտ համագործակցությամբ, այն կազմված է 10 հանձնառությունից և աջակցում է ՀՀ կառավարության 2021-2026թթ. ծրագրին, մի շարք ուղղություններով բարեփոխումներին:

Հաշվետությանը հաջորդել է մտքերի փոխանակությունը, որի շրջանակում քննարկում է ծավալվել ներկայացված թեմաների շուրջ:

Վարչապետը կարևորել է պետական ծրագրերի, միջոցառումների, որոշումների, ռազմավարությունների ազդեցության գնահատման կարողությունների շարունակական զարգացումը, պետական կառավարման համակարգի աշխատանքում թվային գործիքակազմի հետևողական ներդրումը և անհրաժեշտ տեխնիկական հագեցվածությունը, ինչը թույլ կտա բարձրացնել աշխատանքի արդյունավետությունը:

Կառավարության ղեկավարն անդրադարձել է հանրային կառավարման բարեփոխումներին, որոնց շրջանակում պետք է դիտարկել աշխատակազմում մասնագիտական բարձր որակավորմամբ կադրերի ներգրավման հարցը: Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է նաև ուշադրության կենտրոնում պահել Վարչապետի հանձնարարականների կատարման որակի, բովանդակության նկատմամբ վերահսկողությունը:

Քննարկման արդյունքներով՝ վարչապետը տվել է կոնկրետ հանձնարարականներ:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

ՔՊ խմբակցությունը ՄԻՊ պաշտոնում առաջադրել է Անահիտ Մանասյանի թեկնածությունը

Հաջորդը

Քրեակատարողական հիմնարկներում անցկացվել են համաժամանակյա շախմատային խաղեր

Առնչվող նյութեր
Դիտել

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Արագածոտնի մարզի Արագածի և Ապարանի, Շիրակի մարզի Արթիկի…
Դիտել

Տիգրան մեծ փողոցի խանութներից մեկում տեղի ուենցած հրդեհի դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել. ՔԿ

Երևան քաղաքի Տիգրան մեծ փողոցի խանութներից մեկում երեկ տեղի ուենցած հրդեհի դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել։ 2023…
Դիտել

Բախվել են ավտոմեքենաներ․ կա զոհ և տուժած

Սեպտեմբերի 11-ին, ժամը 10:03-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Այնթապ-Նուբարաշեն ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան…
Դիտել

Լաչինի միջանցքի փակումը սադրանք է, որի վերջնական նպատակը նոր ռազմական էսկալացիան է․ Փաշինյան

«Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակումն Ադրբեջանի կողմից շարունակվում է արդեն 32  օր. երկուշաբթի օրը խափանվել է ԼՂ-ին Հայաստանից էլեկտրական…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share