Տիգրան Խաչատրյանը գերմանացի գործընկերներին է ներկայացրել կառավարության հնգամյա ծրագիրը

Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանն աշխատանքային հանդիպում է ունեցել «Բեռլին Էկոնոմիկս» անկախ խորհրդատվական ընկերության եւ «Գերմանական տնտեսական միավորում» հ/կ ներկայացուցիչների հետ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ֆինանսների նախարարությունից։

Հանդիպման ընթացքում նախարար Խաչատրյանը հյուրերին է ներկայացրել ՀՀ կառավարության առաջիկա հինգ տարիների ծրագրով նախանշված առաջնահերթությունները, ինչպես նաեւ խոսել է գործող արտաքին պարտքի կառավարելիության եւ մակրոտենտեսական ոլորտի առանձնահատկությունների վերաբերյալ:

Շնորհակալություն հայտնելով նախարարին ընդունելության համար՝ «Բեռլին Էկոնոմիկս»  ընկերության գործադիր տնօրեն Ռիկարդո Ջիուչիին իր պատրաստակամությունն է հայտնել համագործակցելու երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի շրջանակում, ինչպես նաեւ շեշտել է, որ գերմանացի գործընկերներն ուշադրությամբ են հետեւում ՀՀ կառավարության գործունեությանը եւ ողջունում են ընթացիկ աշխատանքներում տարվող բարեփոխումները:

Հանդիպման ընթացքում կողմերը կարեւորել են համագործակցության ընդլայնման  հնարավորությունները, ինչպես նաեւ պայմանավորվածություն ձեռք բերել շարունակելու օրակարգային հարցերի վերաբերյալ երկխոսությունը՝ միաժամանակ աջակցելով հայ-գերմանական երկկողմ տնտեսական կապերի զարգացմանը:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Իրանը թույլ չի տա, որպեսզի երկրի սահմանների երկայնքով տեղակայվեն ահաբեկիչներ․ ԻԻՀ գլխավոր դատախազ

Հաջորդը

Փոխվել է Իրանում Հայաստանի դեսպանը

Առնչվող նյութեր
Դիտել

Գույք և սարքավորումներ` Սպիտակի բժշկական կենտրոնին

Սպիտակի բժշկական կենտրոնը համալրվել է բուժսենյակային, խոհանոցային գույքով և բժշկական սարքավորումներով՝ COVID համավարակը հաղթահարելուց հետո հնամաշ գույքը փոխարինելու…
Դիտել

Բացահայտվել է Արագածավանի բնակչի սպանությունը

ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում ձեռնարկված քննչական և վարութային անհետաձգելի գործողությունների արդյունքում պարզվել են օրեր առաջ…
Դիտել

ՌԴ ԱԳՆ-ն խիստ մտահոգություն է հայտնել Ղարաբաղում իրավիճակի սրման կապակցությամբ

«Մոսկվան խիստ մտահոգված է Լեռնային Ղարաբաղում լարվածության սրմամբ, ռուս խաղաղապահները ամեն ինչ անում են իրավիճակի կայունացման ուղղությամբ». ՌԴ…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share