Ցանկացած հակաօրինական վարք ցուցաբերած վարորդ պատժվելու է օրենքի ամբողջ խստությամբ

Ճանապարհային ոստիկանության պետ, ոստիկանության գնդապետ Եգոր Կարապետյանը կոչով դիմել է վարորդներին.

«Հարգելի՛ քաղաքացիներ, Վարդավառի տոնական միջոցառումներով պայմանավորված՝ հուլիսի 24-ին Ճանապարհային ոստիկանությունն իր կողմից սպասարկվող մարզերի առավել բանուկ ճանապարհահատվածներում, հատկապես՝ Երևան-Սևան ճանապարհահատվածում, իրականացնելու է ուժեղացված ծառայություն:

Հորդորում եմ տրանսպորտային միջոցներ վարելուց և երթևեկության մեջ լինել առավել զգոն, խստագույնս պահպանել երթևեկության անվտանգության կանոնները, չդրսևորել ավելորդ ինքնավստահություն և չվնասել երթևեկության մյուս մասնակիցների կյանքն ու առողջությունը: Առավելապես մեր ուշադրության կենտրոնում են լինելու ոչ սթափ վիճակում տրանսպորտային միջոց վարող անձինք, որոնց նկատմամբ չի դրսևորվելու ներողամտություն:

Ցանկացած հակաօրինական վարք ցուցաբերած վարորդ պատժվելու է օրենքի ողջ խստությամբ, իսկ տրանսպորտային միջոցները տեղափոխվելու են պահպանվող հատուկ տարածքներ: Հարգելի՛ քաղաքացիներ, որպեսզի չխաթարվի օրվա տոնական տրամադրությունը, հորդորում եմ համատեղ ուժերով կանխենք հնարավոր պատահարները և առավել պատասխանատվությամբ հետևենք երթևեկության անվտանգության կանոններին: Շնորհավորում եմ Քրիստոսի Պայծառակերպության՝ Վարդավառի տոնի կապակցությամբ և մաղթում անվտանգ երթևեկություն»: 

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Հաջորդը

Պարեկային ծառայությունը հորդորում է

Առնչվող նյութեր
Դիտել

Հայաստանում կկայանա Վլադիմիր Գլազունովի «Նվեր`սիրելի կնոջը» մոնոներկայացումը

Պոեզիա և երաժշտություն. Հայաստանում կկայանա Վլադիմիր Գլազունովի «Նվեր` սիրելի կնոջը» մոնոներկայացումը Գարնան տոների կապակցությամբ հայ կանանց սպասվում է պոեզիայի անմոռանալի երեկո։ Մարտի…
Դիտել

Դատախազությունը պահանջում է Սամվել Մայրապետյանից 5․7 մլրդ դրամ բռնագանձել

Քրեական գործով կատարված քննությամբ հիմնավորվել է, որ  2002թ. մայիսի 16-ից Գ. Հակոբջանյանը Ս. Մայրապետյանի առաջարկով ստանձնել է փաստացի…
Դիտել

Հայաստանն ու Իրանն անհրաժեշտ են համարում ձեռք բերված պայմանավորվածությունններն արագ կյանի կոչելը

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share