Արարատ Միրզոյանը Բելգիայի գործընկերոջ հետ քննարկել է Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով ստեղծված իրավիճակը

Հունվարի 23-ին աշխատանքային այցով Բրյուսելում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Բելգիայի արտաքին գործերի նախարար Հաջա Լահբիբի հետ։

ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից հայտնում են, որ Արարատ Միրզոյանն ու Հաջա Լահբիբը կարևորել են նույն օրը ԵՄ խորհրդի կողմից Հայաստանում քաղաքացիական մշտադիտարկման առաքելություն տեղակայելու որոշման ընդունումը։ 

ՀՀ ԱԳ նախարարն անդրադարձ է կատարել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով ստեղծված իրավիճակին, Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացին։ Ընդգծվել է, որ Ադրբեջանի առավելապաշտական ու ոչ կառուցողական մոտեցումները մեծապես խոչընդոտում են տարածաշրջանում անվտանգության և կայունության հաստատմանը։

Նախարար Միրզոյանը գործընկերոջն է ներկայացրել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումները։

Կողմերը քննարկել են Հայաստան-Բելգիա երկկողմ համագործակցության խորացման և ընդլայնման հնարավորությունները։ Կարևորվել է առևտրաշրջանառության ծավալների ընդլայնումը, գործարար շփումների ակտիվացումը։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

ԱՄՆ պետքարտուղարն Ալիևին կոչ է արել անհապաղ բացել Լաչինի միջանցքը

Հաջորդը

ԵՄ-ն համաձայնեցրել է Իրանի դեմ պատժամիջոցների չորրորդ փաթեթը

Առնչվող նյութեր
Դիտել

Արայիկ Հարությունյանն ընդունել է զոհված զինծառայողների հարազատներին

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի 2-ին ընդունել է զոհված զինծառայողների հարազատներին: Հանդիպմանը երկրի ղեկավարը պատասխանել է ներկաների` Արցախի…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share