Եռակողմ պայմանավորվածություններն այլընտրանք չունեն

Ռուսաստանի նախագահը վստահ է, որ Լեռնային Ղարաբաղի հարցով Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ պայմանավորվածությունների կատարումն այլընտրանք չունի: ՏԱՍՍ-ի հաղարդմամբ այս մասին ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

«Նախագահը համոզված է, որ եռակողմ պայմանավորվածությունների կատարումն այլընտրանք չունի, եւ այժմ եռանդուն ջանքեր են գործադրվում լարվածությունը լիցքաթափելու եւ սահմանին իրավիճակը շտկելու համար», – ասել է Կրեմլի ներկայացուցիչը:

Պեսկովը դժվարացել է պատասխանել այն հարցին, թե արդյոք Պուտինը ստացել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի նամակը ռազմական օգնության մասին: Նա նշել է, որ «այդ բոլոր հարցերը բազմիցս քննարկվել են երկկողմ շփումների ընթացքում»:

Ըստ Պեսկովի Ռուսաստանը մշտական կապի մեջ է Հայաստանի եւ Ադրբեջանի հետ Լեռնային Ղարաբաղի իրադրության կարգավորման հարցով:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

2020 թվականի սեպտեմբերի 27-ից մինչև 2021 թվականի մայսի 16-ը հայտնաբերվել է 316 ավիացիոն ռումբ

Հաջորդը

ՀՀ եւ ՌԴ պաշտպանության նախարարները Հայաստանի սահմանում ստեղծված իրադրությունը

Առնչվող նյութեր
Դիտել

Ֆինլանդիան պատրաստվում է փակել սահմանները ՌԴ քաղաքացիների համար

«Ֆինլանդիան պատրաստվում է Ռուսաստանի քաղաքացիների համար երկիր մուտքի ամբողջական արգելք մտցնել»։ Այս մասին Նյու Յորքում կայացած մամուլի ասուլիսում…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share