Հայտարարվել է 16 վթարավտանգ հատվածների ճանապարհային անվտանգության և ենթակառուցվածքների բարելավման աշխատանքների ձեռքբերման մրցույթ

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը հայտարարել է ՀՀ տարբեր ճանապարհներին 16 վթարավտանգ հատվածների ճանապարհային անվտանգության և ենթակառուցվածքների բարելավման աշխատանքների ձեռքբերման մրցույթ։ Մրցույթը հայտարարվել է ՀՀ ճանապարհային անվտանգության բարելավման ծրագրին աջակցելու համար ԵՄ կողմից Հարևանության ներդրումային գործիքով տրամադրված դրամաշնորհի շրջանակներում։

Շինաշխատանքների ձեռքբերման մրցույթը հայտարարվել է 3 չափաբաժնով։ Անվտանգության բարելավման աշխատանքներ պետք է կատարվեն Հ-17, Մ-5, Մ-9, Մ-14, Մ-2, Մ-12 և Մ-3 միջպետական նշանակության ավտոճանապարհների տարբեր տեղամասերում, ինչպես նաև Նորապատի տրանսպորտային հանգույցի մոտ։ Յուրաքանչյուր չափանաժնով շինաշխատանքների իրականացման համար նախատեսված է 6 ամիս ժամանակ։ Մրցութային հայտերի ներկայացման վերջնաժամկետն է 2023թ. հունիսի 12-ը՝ ժամը 16:00։ 

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Պետական բյուջեից 558 մլն դրամ հափշտակած անձինք կալանավորված են. դատախազը գործն ուղարկել է դատարան

Հաջորդը

Մեկնարկել է հանրային մուլտիպլեքսում սփռվող հեռուստաալիքների վերադասավորման գործընթացը

Առնչվող նյութեր
Դիտել

Միասնական տոմսային համակարգը էժանացնելու և թանկացնելու մասին չէ․ Ավինյան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն անդրադարձել է մայրաքաղաքի տրանսպորտի սակագնի բարձրացմանը․ «Երբ ասում են՝ թանկացնում եք, ամեն մարդ իր համար…
Դիտել

Կատարվեց հոգեհանգստյան կարգ «Սուրմալու» առևտրի կենտրոնում պայթյունից զոհվածների համար

Օգոստոսի 18-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում՝ Ս. Հովհաննես Մկրտիչ և Ս. Վարդան մատուռ-մկրտարանում, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն…
Դիտել

ԱԳՆ-ում ներկայացվել են STARMUS VI փառատոնի ծրագիրն ու նախատեսված միջոցառումները

Հուլիսի 11-ին արտաքին գործերի նախարարությունում Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչու­թյունների ղեկավարների հետ կայացել է հանդիպում, որի ընթացքում ներկայացվել…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share