Որ խմբերին է տրամադրվում անվճար մետաղական կոնստրուկցիաներ՝ կոտրվածքների բուժման ժամանակ

Պետության կողմից երաշխավորված անվճար պայմաններով են տրամադրվում կոտրվածքների վիրահատական բուժման ժամանակ օգտագործվող մետաղական կոնստրուկցիաների (հարթակների, պտուտակների և շյուղերի) արժեքները հետևյալ խմբերում ընդգրկված քաղաքացիների համար`

ընտանեկան նպաստի համակարգում ընդգրկված 28.01 և ավելի բարձր անապահովության միավոր ունեցող նպաստառուներ.

Հայրենական մեծ պատերազմի մասնակիցները և նրանց հավասարեցված անձինք.

ծերանոցներում և անօթևանների ժամանակավոր կացարաններում խնամվող անձինք.

բռնադատվածները.

Չեռնոբիլի ատոմակայանի վթարի վերացման աշխատանքների մասնակիցները.

մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) ենթարկված անձինք.

ձերբակալվածներ, կալանավորված անձինք և ազատազրկման դատապարտվածներ.

մինչև 18 տարեկան երեխաներ.

հաշմանդամություն ունեցող անձինք՝ ֆունկցիոնալության խորն աստիճանի սահմանափակումով.

հաշմանդամություն ունեցող անձինք՝ ֆունկցիոնալության ծանր աստիճանի սահմանափակումով.

ժամկետային պարտադիր զինվորական ծառայության շարքային և կրտսեր ենթասպայական կազմի զինծառայողների ընտանիքների անդամներ.

Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողությունների մասնակիցներ և նրանց ընտանիքների անդամներ.

երկարամյա ծառայության կամ հաշմանդամության զինվորական կենսաթոշակ ստացող նախկին զինծառայողներ.

ծառայության ընթացքում զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքների անդամներ.

առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող 18-23 տարեկան անձինք.

Հայաստանի Հանրապետության օլիմպիական և օլիմպիական ընտանիքի մարզաձևերի ազգային հավաքականների անդամներ:

Կոտրվածքների վիրահատական բուժումն ունի առավելություններ: Վիրահատական բուժումը թույլ է տալիս իրականացնել բեկորների համադրում և կայուն ֆիքսացիա (անշարժացում)` տարբեր ֆիքսատորների օգնությամբ և հիվանդին արագ ապաքինվել` կանխարգելելով այն բոլոր բարդությունները, որոնք առաջանում են ոչ վիրահատական բուժման ժամանակ` պառկելախոցեր, կանգային երեւույթներ շնչառական և սրտանոթային համակարգերում, մկանային ատրոֆիա և այլն:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Տեղ գյուղի մոտ զոհված զինվորականները հետմահու պարգևատրվել են

Հաջորդը

ՔՊ պատգամավորն այս փուլում բացառել է ադրբեջանցի կալանավորված զինծառայողների փոխանակումը

Առնչվող նյութեր
Դիտել

Ադրբեջանը շարունակում է Լեռնային Ղարաբաղի օկուպացված տարածքների անօրինական բնակեցումը

Բաքուն հայտարարել է Լեռնային Ղարաբաղի օկուպացված տարածքների անօրինական բնակեցումը շարունակելու մտադրության մասին։ Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Ադրբեջանի նախագահի հատուկ…
Դիտել

ՀՀ սահմանապահ ծառայությունն արդեն իսկ բավարար փորձ է ձեռք բերել, որպեսզի «Զվարթնոցում» հսկողությունն իրականացնի առանց ռուսական կողմի աջակցության․ վարչապետ

«ՀՀ սահմանապահ զորքերը նամակով դիմել են ՀՀ-ում ՌԴ սահմանապահ զորքերին, շնորհակալություն են հայտնել ՀՀ անկախությունից ի վեր Զվարթնոց…
Դիտել

Դատախազությունը ՀԾԿՀ նախկին նախագահ Ռոբերտ Նազարյանից պահանջում է բռնագանձել՝ ավելի քան 1 մլրդ 705 մլն դրամ

Հակակոռուպցիոն դատարանը 2023 թվականի օգոստոսի 24-ին վարույթ է ընդունել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը: Գլխավոր…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share