Սթափության կոչ եմ անում. Տիգրան Ավինյան

Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը «ֆեյսբուքի» իր էջում անդրադարձել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի նախկին ղեկավար Սեյրան Մեջլումյանի ու ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի տեղակալ, վարչության պետի պաշտոնակատար Դավիթ Դալլաքյանի ձերբակալությանը։

«Երևանի քաղաքապետարանում Հակակոռուպցիոն կոմիտեի վերջին գործողությունները ևս մեկ անգամ գալիս են հիշեցնելու, որ պետական, համայնքային և, առհասարակ, հարկատուների հաշվին պաշտոն զբաղեցնելն ինչքան պատվաբեր է, կրկնակի էլ պատասխանատվության բաժին է ենթադրում:

Չցանկանալով խախտել անմեղության կանխավարկածը՝ քննությունից ակնկալում եմ լրիվ և բազմակողմանի բացահայտում. սա է պահանջում Երևանի և երևանցու շահը:

Միևնույն ժամանակ սթափության կոչ եմ անում քաղաքապետարանի և համայնքային կազմակերպությունների անխտիր բոլոր աշխատակիցներին՝ հորդորելով իրենց ջանքերը ծառայեցնել բացառապես մայրաքաղաքին»,- գրել է Տիգրան Ավինյանը:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Ֆերմայից մինչև պատառաքաղ

Հաջորդը

Աննախադեպ քանակությամբ ծաղկի արտահանում

Առնչվող նյութեր
Դիտել

Արսեն Բաբայանի, Սոս Հակոբյանի և Սիրանուշ Սահակյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու դիմում Փաստաբանների պալատին. ՄԱՀՀԻ

Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտն իր «Դատաիրավական բարեփոխումներ և վեթինգ» ծրագրի շրջանակներում դիմում է ուղարկել ՀՀ Փաստաբանների…
Դիտել

Քաղաքացիներն ապօրինի պահվող զենք-զինամթերք են հանձնել

Ոստիկանության տարածքային ստորաբաժանումների ծառայողները շարունակում են ամենօրյա ակտիվ բացատրական աշխատանքը՝ բնակչության մոտ ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման ուղղությամբ։…
Դիտել

Նիոլ Փաշինյանը մասնակցել է Ոստիկանության զորքերի կազմավորման 31-րդ տարեդարձին նվիրված միջոցառմանը (տեսանյութ)

Ոստիկանության զորքերի կազմավորման 31-րդ տարեդարձի առթիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Ոստիկանության զորքերի գլխավոր վարչություն: Վարչապետին ուղեկցել են…
Դիտել

Ավազակություն կատարելու հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ

Չորս անհայտ անձանց կողմից Երևան քաղաքի Փափազյան փողոցում գործող ծրագրավորմամբ զբաղվող կազմակերպության գրասենյակի աշխատակիցներից զենքի ու դանակի սպառնալիքով…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share