Քննարկում ենք ՀՀ երկաթուղային համակարգը եվրասիական երկաթուղային համակարգին միացնելու հարցը. Վահան Քերոբյան

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը Ազգային ժողովում անդրադարձավ Հայաստանի և ԵԱՏՄ անդամ երկրների միջև ենթակառուցվածքային կապին։ Նրա խոսքով արդեն կա գործողությունների ծրագիր։

«Եվ այստեղ մենք ունենք գործողությունների պլան, որի առաջին քայլն, իհարկե, Հայաստանի երկաթուղային համակարգը միացնելն է ԵԱՏՄ երկաթուղային համակարգին։ Դեռևս այս տարվա սկզբից բավական սերտ քննարկումներ ենք ունեցել թե ռուսական, թե եվրոպական բեռնափոխադրող ընկերությունների հետ։ Եվ հենց հիմա արդեն նախագիծը պատրաստ է, որ պետք է ներկայացնենք կառավարության քննարկմանը, որպեսզի կարողանանք կանոնավոր լաստանավային հաղորդակցություն ունենալ Փոթիի և Պորտ Կավկազի միջև, որը թույլ կտա, որ մեր երկաթուղային համակարգը միանա եվրասիական երկաթուղայի համակարգին։ Դա մեզ թույլ կտա, որ մեր տնտեսության մրցունակությունն ավելացնենք, լավացնել մեր լոգիստիկ հնարավորությունները ոչ միան Ռուսաստանի, այլ նաև Բելառուսի և Ղազախստանի հետ»,- ասաց Վահան Քերոբյանը։

Քերոբյանի խոսքով, եթե նախագիծն արժանանա գործընկերների հավանությանը, ապա դեկտեմբերի 1-ից կանոնավոր լաստանավային հաղորդակցություն կունենանք։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Կայացել է հարավկովկասյան տարածաշրջանի ԱՄՆ առաքելությունների ղեկավարների համաժողովը

Հաջորդը

Արցախի պետնախարարը հանդիպել է ԱՄՆ որոշ կոնգրեսականների հետ

Առնչվող նյութեր
Դիտել

«Fitch Ratings» վարկանիշային գործակալությունը վերահաստատել է Հայաստանի սուվերեն վարկանիշը

Այսօր հրապարակված զեկույցով «Fitch Ratings» վարկանիշային գործակալությունը վերահաստատել է Հայաստանի Հանրապետության՝ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկման սուվերեն «B+» վարկանիշը` կայուն հեռանկարով: Հաշվի առնելով տարածաշրջանային ներկա…
Դիտել

ՊԵԿ նախագահը հանդիպել է ԱՄՆ ներքին եկամուտների ծառայության քրեական հետաքննության գործակալության պատվիրակության հետ

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը և ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանն Ամերիկայի Միացյալ Նահանգներում հանդիպում են ունեցել ԱՄՆ…
Դիտել

Ստանիսլավ Զասը Նիկոլ Փաշինյանին տեղեկացրել է Ղազախստանում իրավիճակի կարգավորման մանրամասների մասին

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը հունվարի 7-ին հեռախոսազրույց է ունեցել Հավաքական անվտանգության խորհրդի նախագահ, Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ…
Դիտել

ՀԱՊԿ-ը կքննարկի Երևանին համատեղ միջոցներով օգնություն ցուցաբերելու առաջարկները

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, թե ՀԱՊԿ խորհրդի արտահերթ նիստում անդամ պետությունների ղեկավարները կքննարկեն Հայաստանում…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share