2023 թ. հունվարի 1-ից կբարձրանան կենսաթոշակներն ու նվազագույն աշխատավարձը

2023 թվականի հունվարի 1-ից կունենանք կենսաթոշակների բարձրացում: Այս մասին Կառավարության նիստի ընթացքում հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մենք կունենանք նաև նվազագույն աշխատավարձի բարձրացում: Նախատեսվում է, որ նվազագույն աշխատավարձը 68 հազար դրամից կդառնա 75 հազար դրամ»,- ասաց Փաշինյանը:

Նա նշեց, որ ժողովրդագրական ծրագրերի ոլորտում էլ կա կարևոր փոփոխություն:

«Դուք գիտեք, որ մենք 2020 թվականին որոշում կայացրինք, որ գյուղական բնակավայրերում մինչև 2 տարեկան երեխայի խնամքի համար մայրերին տրամադրում ենք նպաստ, այդ թվում՝ չաշխատողներին: Իսկ աշխատող մայրերին գյուղական բնակավայրերում կրկնակի մեծ նպաստ ենք տրամադրում:

Հիմա մենք հանգել ենք նրան, որ մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստի չափը պիտի ավելացնենք: 28 հազար 600 դրամից պիտի դառնա 30 հազար 700:

Մենք պետք է բոլոր մայրերին մինչև 2 տարեկան երեխայի խնամք տանք, այսինքն՝ անկախ բնակավայրից, անկախ նրանից՝ աշխատող է թե չաշխատող, իսկ գյուղական բնակավայրերում աշխատողներին շարունակելու ենք կրկնակի չափով այդ նպաստը վճարել: Դա նշանակում է, որ նրանք հունվարի 1-ից այդ նպաստը կստանան 61 հազար 400 դրամի չափով»,- ասաց Փաշինյանը։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Սեդա Սաֆարյանն առաջադրվեց Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու

Հաջորդը

Կա՛մ գալու են խելոք նստեն, կա՛մ չեն գալու և զրկվելու են մանդատներից. Ալեն Սիմոնյան

Առնչվող նյութեր
Դիտել

Կառավարությունը հաստատեց Դավիթ Գյուրջինյանին Բրյուսովի համալսարանի ռեկտորի պաշտոնում

Կառավարությունը հաստատեց Դավիթ Գյուրջինյանին Վ․ Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտորի պաշտոնում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նախագիծն ընդունվեց կառավարության ապրիլի 18-ի…
Դիտել

Հայ ռազմագերիները պատանդ են ռուս-թուրքական հարավկովկասյան պրոյեկտի իրականացման ձեռքին

ՀՀ երեք կուսակցություններ հանդես են եկել հայտարարությամբ․ «ՀՀ և ՌԴ արտգործնախարարների համատեղ ասուլիսի ընթացքում Ադրբեջանում պահվող հա յռազմագերիների…
Դիտել

Հայ հանրությունը պետք է մերժի քաղաքական երկբեւեռությունը․ Վադիմ Հարությունով (տեսանյութ)

Azdagir.am-ը բացառիկ հարցազրույց է ունեցել հայտնի բլոգեր, լրագրող, «Հայկական հետք» հաղորդաշարի և «Անտիտապոռ» նախագծի հեղինակ Վադիմ Հարությունովի հետ։…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share