«Բացահայտիր Հայաստանը երկնքից»․ 20 օդապարիկ գունավորում են Հայաստանի երկինքը

Գունեղ օդապարիկներն այս օրերին զարդարում են Հայաստանի երկինքը․ Երևանի ծննդյան օրը մայրաքաղաքի երկնքում բարձրացված շուրջ 20 օդապարիկով մեկնարկել է «Բացահայտիր Հայաստանը երկնքից» միջազգային փառատոնը:

Այս տարի փառատոնին մասնակցում են շուրջ 20 օդապարիկներ Հայաստանից, Ռուսաստանից, Բուլղարիայից, Գերմանիայից, Լիտվայից, Լեհաստանից, Ճապոնիայից, Մեծ Բրիտանիայից և Վրաստանից:

«Սքայբոլ» ավիաընկերության տնօրեն Նաիրի Բարսեղյանի փոխանցմամբ՝ փառատոնը բաղկացած է 2 փուլից՝ ցուցադրական և մարզական։ Ցուցադրական փուլն իր մեջ ներառում է օդապարիկների ազատ թռիչքներ Երևանի, Գառնու, Ապարանի օդային տարածքում։

Երևանի թռիչքները սկսվել են Հանրապետության հրապարակից՝ արևածագին և մայրամուտին։ Մայրաքաղաքի բնակիչներն ու հյուրերը հավաքվել էին սեփական աչքերով տեսնելու գունեղ երկինքը։ Իսկ օդապարիկներում մասնակիցները հնարավորություն ունեն 1500 եւ ավելի մետր բարձրությունից վայելելու թամանյանական Երևանը։ Իսկ վայրէջքից հետո ստացել են պատվոգրեր։

Ցուցադրական թռիչքներից մեկը նվիրված էր Արցախից բռնի տեղահանված  երեխաներին, որոնց նույնպես ներգրավել են․ «Արդեն մարզական փուլի ժամանակ յուրաքանչյուր օդապարիկի անձնակազմ պետք է իրականացնի պահանջվող առաջադրանքը, որի արդյունքում կընտրվեն հաղթողներ»,- նշել է Նաիրի Բարսեղյանը։

«Բացահայտիր Հայաստանը երկնքից» օդագնացության փառատոնն արդեն 5-րդ անգամ է անցկացվում։ Առաջինն անցկացվել է 2017 թվականին։ «Sky Club»-ի թիմը նպատակ ունի օդագնացության փառատոնի աշխարհագրությունն ընդլայնել, ավելի մեծ թվով մասնակիցներ ներգրավել՝ այն դարձնելով ամենամյա։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Խաղաղության կառուցմանն աջակցելը համարում եմ իմ հիմնական քաղաքական հանձնառությունը. Փաշինյան

Հաջորդը

Պատրաստ ենք ապահովել ադրբեջանական բեռների և ադրբեջանցիների անցման անվտանգությունը. ՀՀ վարչապետ

Առնչվող նյութեր
Դիտել

Արմավիր-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «ԶԻԼ» և «ՎԱԶ» մակնիշների ավտոմեքենաները. կան զոհեր

Նոյեմբերի 9-ին, ժամը 16։17-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Իսահակյան գյուղի մոտակայքում…
Դիտել

Լեռնային գոտիներում սպասվում է ձյուն. առանձին հատվածներում՝ նաև բուք

Հայհիդրոմետը տեղեկացնում է. Արևմուտքից ակտիվ ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված՝ նոյեմբերի 20-ի կեսօրից հետո և 21-ի գիշերը շրջանների մեծ մասում…
Դիտել

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահե Գևորգյանի մասնակցությունը ԵԱՀԿ Անվտանգության վերանայման տարեկան համաժողովին

Հունիսի 28-29-ին տեղի ունեցավ ԵԱՀԿ Անվտանգության վերանայման տարեկան համաժողովը, որին մասնակցեց և ելույթով հանդես եկավ ՀՀ ԱԳ նախարարի…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share